• Latest news

Բջջանյութի բարձր պարունակությամբ սնունդն օգնում է պաշտպանվել գրիպից ու մրսածությունից․ գիտնականներ

18 մայիսի, 2018  23:49

Բջջանյութի բարձր պարունակությամբ սնունդը ոչ միայն նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ու դիաբետի հավանականությունը, այլև ամրապնդում է իմունային համակարգը ու օգնում է օրգանիզմին ավելի արդյունավետորեն պաշտպանվել գրիպից ու մրսածությունից։ Նման եզրակացության են հանգել Monash University համալսարանի գիտնականները։

Արդեն վաղուց հայտնի է, որ բջջանյութն օգտակար է թոքերի բորբոքային հվանդություններ՝ օրինակ ասթմա ունեցողների համար։ Սակայն գիտնականները վախենում էին, որ այն կարող է ճնշել մյուս իմունային պատասխանները։ Իրականում ամեն ինչ այլ կերպ էր՝ հետազոտողները իրականացրել են փորձեր մկների վրա ու պարզել, որ մեծ քանակությամբ  բջջանյութը պաշտպանում էր կրծողներին գրիպից։

Ավելին, բջջանյութը, պարզվում է, նվազեցնում էր թոքերի այտուցը։ Նաև՝ ապահովում  գրիպի դեմ պաշտպանությունով՝ ակտիվացնելով լեյկոցիտները (արյան սպիտակ բջիջներ)։ Գիտնականների խոսքով՝ արևմտյան սննդակարգը կարող է թուլացնել ինֆեկցիաներին դիմակայելու՝ օրգանիզմի ունակությունը, քանի որ այն ներառում է ճարպոտ ու քաղցր մթերքներ, որոնք քիչ բջջանյութ են պարունակում։

Բջջանյութով հարուստ են այնպիսի մթերքներ, ինչպիսիք են հացահատիկի թեփը, շագանակագույն բրինձը, վարսակը, ազնվամորին, կանաչ տերևավոր բանջարեղենը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել