• Latest news

Ժառանգականությունը «մեղավոր» չէ ավելորդ քաշի համար. գիտնականներ

31 մայիսի, 2018  10:34

Ավելորդ քաշի համար ամենեւին էլ ժառանգականությունը չէ «մեղավոր», այլ կենսակերպը՝ սնունդը, պնդում են King's College London-ի գիտնականները:

Նրանց խոսքով՝ պրոցեսների գրեթե երկու երրորդը, որոնք բերում են ավելորդ քաշ հավաքելուն, վերահսկվում են սննդակարգով, եւ միայն մեկ հինգերորդ մասն է բաժին ընկնում ժառանգական գործոններին: Այս պատճառով չարժի վկայակոչել «վատ գենետիկան». եթե մարդն ավելորդ քաշ ունի, նա ավելի շուտ սխալ է սնվում:

Գիտնականներն ուսումնասիրել են, թե աղեստամոքսային ուղիում տարբեր սննդամթերքների ազդեցությամբ քիմիական ինչ ռեակցիաներ են տեղի ունենում, եւ անալիզի են ենթարկել 500 երկվորյակների կղանքի նմուշները: Սա թույլ է տվել բացառել գենետիկ բաղադրիչը՝ կենտրոնանալով սնունդի ազդեցությամբ աղիների միկրոֆլորայի փոփոխությունների վրա:

Մասնագետներն առանձնացրել են ճարպակալման բիոմարկերները, որոնք իրանի շրջանում ճարպային շերտերի կուտակման են բերում: Իսկ այս տիպի ճարպակալումը համարվում է ամենավտանգավորը, քանի որ մեծացնում է 2-րդ տիպի դիաբետի եւ սրտաբանական հիվանդությունների առաջացման վտանգը:

Պարզվել է, որ ճարպի պաշարումը վերահսկող աղեստամոքսային ուղիի պրոցեսների 17,9 տոկոսը պայմանավորված է ժառանգական գործոններով: Ակտիվության  67,7 տոկոսը վերահսկվում է օրգանիզմի ստացած սնունդով եւ ըմպելիքներով: Սա նշանակում է, որ մարդկանց մեծամասնությունը կարող է իրապես քաշը վերահսկել սննդակարգի եւ կենսակերպի հաշվին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել