• Latest news

Հայաստանում բարձր է մահացությունը օնկոլոգիական հիվանդություններից. մեկնարկեց խոշոր միջազգային գիտաժողովը

13 մայիսի, 2014  13:06

Ոչ վարակիչ հիվանդությունները լայնորեն տարածված են Հայաստանում, եւ դրանց թիվը տարեցտարի աճում է: Օնկոլոգիական հիվանդությունները այն երեք տեսակի ոչ վարակիչ հիվանդություններից են Հայաստանում, մահացությունը որոնցից շատ բարձր է: Այդ իսկ պատճառով, գիտաժողովները, որոնք կարող են օգնել ավելի լավ բուժել եւ կանխարգելել այդ հիվանդությունները, շատ կարեւոր են Հայաստանի համար: Այս մասին ասաց Հայաստանի առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը մայիսի 13-ին Երեւանում մեկնարկած Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության (ASCO) եւ Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի առաջին համատեղ գիտաժողովի բացման ժամանակ։ Գիտաժողովը նվիրված է կրծքագեղձի, ստամոքս-աղիքային տրակտի քաղցկեղի եւ լեյկեմիայի բուժման նորագույն մոտեցումներին:

«Մենք կարեւորում ենք նմանատիպ միջոցառումները, որովհետեւ դրանք կապված են ծանրագույն հիվանդության բուժման արդյունավետության հետ, իսկ այսօր օնկոլոգիական հիվանդությունները իսկապես խնդիր են մեզ համար, խնդիր են ինչպես մարդու համար, այնպես էլ հասարակության եւ առողջապահության համակարգի համար», - ասաց փոխնախարարը:

«Այսօր մենք աշխատելու ենք հայ ուռուցքաբանների խմբերի հետ, փորձի փոխանակում ենք իրականացնելու եւ ներկայացնելու ենք մեզ մոտ կիրառվող՝ քաղցկեղի բուժման մուլտիդիզցիպլինար մոտեցումները», - NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության մենեջեր Վանեսսա Իթոնը (ԱՄՆ):

«Եկել է աշխարհի ամենամեծ կազմակերպության պատվիրակությունը, եւ նրանք իրենց փորձով պետք է կիսվեն մեզ հետ: Կարծում եմ, որ այս հաղորդակցությունը անհրաժեշտ է, որովհետեւ մենք չենք կարող մեկուսացված լինել, պետք է ինտեգրվենք, եւ սա այդ ինտեգրման քայլերից մեկն է»,  - ասաց  Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ, ուռուցքաբան-արյունաբան Սամվել Դանիելյանը:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Գեւորգ Թամամյանը, նման խոշոր գիտաժողով Հայաստանում առաջին անգամ է տեղի ունենում:

«Ամբողջ աշխարհի տարբեր կողմերից եկել են աշխարհահռչակ ուռուցքաբաններ եւ արյունաբաններ, որպեսզի ներկայացնեն ոլորտի առաջընթացը: Լինելու է նաեւ կրթական կոմպոնենտ», - ասաց Գեւորգ Թամամյանը:

Գիտաժողովը իրենց ողջույնի խոսքով բացեցին ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ Սամվել Դանիելյանը եւ Ուռուցքաբանության ազգային ասոցիացիայի տնօրեն Հայրապետ Գալստյանը:

Գիտաժողովի շրջանակներում մայիսի 13-ին քննարկվելու են կրծքագեղձի քաղցկեղի բուժման մեթոդները եւ անցկացվելու են հատուկ սեսիաներ, մայիսի 14-ի զեկույցները եւ սեմինարները նվիրված են լինելու ստամոքսի եւ աղիների քաղցկեղներին, իսկ մայիսի 15-ին քննարկվելու են լեյկեմիայի բուժմանը վերաբերվող հարցերն ու մոտեցումները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել