• Latest news

Դեպրեսիան կարող է դեղորայք ընդունելու հետեւանք լինել

15 հունիսի, 2018  20:00

Մեծ թվով մարդիկ դեղատոմսերով դեղորայք են ընդունում, որոնց կողմնակի արդյունքը դեպրեսիան է: Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրում հրապարակված հոդվածում առաջին անգամ ներկայացվում է, որ մի քանի դեղամիջոցի միաժամանակյա ընդունումը մեծացնում է դեպրեսիայի առաջացման հավանականությունը:

Գիտնականները 2005-2014 թվականներին վերլուծել են 26.192 մեծահասակների կողմից դեղորայքի ընդունման սխեմաները, որոնք ստացել են Առողջության եւ սննդի ազգային հետազոտության շրջանակում: Հետազոտության մասնակիցների շուրջ 8 տոկոսը հայտնել է դեպրեսիայի առկայության մասին:

Գիտնականները պարզել են, որ տարածված դեղատոմսով դեղամիջոցների ավելի քան 200-ի պարագայում դեպրեսիան եւ ինքնասպանության մասին մտքերը նշվել են որպես կողմնակի էֆեկտ: Այդ դեղամիջոցների թվում են հորմոնալ հակաբեղմնավորիչները, արյան ճնշումն ու սրտի աշխատանքը կարգավորող դեղամիջոցները, այրուցքի եւ գաստրիտի բուժման համար նախատեսված միջոցները, անտացիդներն ու ցավազրկողները:

«...այս դեղամիջոցների մեծ մասի դեպքում նախազգուշացնող գրություններ կան, այդ պատճառով մենք առայժմ համակարգային որոշումներ չունենք, այն (որոշումը) կայացնում են հիվանդներն ու առողջապահության ոլորտի մասնագետները, որոնք պետք է տեղյակ լինեն վտանգների մասին»,- ասել է հետազոտության հեղինակներից Իլինոյսի համալսարանի դեղագործական ֆակուլտետի պրոֆեսորի օգնական Դիմա Քաթոն:

Դեպրեսիայի ախտանշանների առկայության մասին հաղորդել է միաժամանակ երեք կամ ավելի դեղամիջոց օգտագործող մեծահասակների շուրջ 15 տոկոսը: Դեղորայք չընդունողների շրջանում դեպրեսիայի ախտանշաններ են ի հայտ եկել 5 տոկոսի, մեկ դեղորայք ընդունողների պարագայում՝ 7 տոկոսի, միաժամանակ երկու դեղորայք ընդունողների պարագայում՝ 9 տոկոսի մոտ:

Գիտնականները պարզել են, որ դեղատոմսով դեղորայք ընդունելու հաճախականությունը, որոնց կողմնակի արդյունքներից է դեպրեսիան, մեծացել է՝ 2005-2006 թվականներին 35 տոկոսից հասնելով 38 տոկոսի (2013-2014 թվականներ): Միաժամանակ, երեք կամ ավելի դեղամիջոցի միաժամանակյա ընդունում ավելացել է՝ 7-ից հասնելով 10 տոկոսի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել