• Latest news

Միլենիալները պակա՞ս առողջ սերունդ կդառնան, քան նրանց ծնողները

20 հունիսի, 2018  10:40

Միլենիալները կարող են դառնալ առաջին սերունդը, որն ավելի վատթար առողջություն ունի, քան իր նախորդները: Այս մասին վկայում է Առողջության հիմնադրամի (Health Foundation) գիտահետազոտական կենտրոնի նոր զեկույցը: Աշխատավարձի սառեցված մակարդակը եւ սեփական կացարանի բացակայությունը չեն ներդաշնակվում այս սերունդի արտոնյալության մասին հայտարարություններին:

Զեկույցում դիտարկված են զբաղվածության, հարաբերությունների եւ բնակարանի հետ կապված խնդիրները, որոնք Մեծ Բրիտանիայում առնչվում են ներկայումս 20-ից մինչեւ 30 տարեկան մարդկանց: Դրանք գործոններ են, որոնք կարող են բերել ապագայում «ապրելակերպի» հիվանդությունների զարգացման մեծ հավանականության՝ քաղցկեղի, դիաբետի եւ սրտի հիվանդությունների:

Ստացած տվյալների համաձայն՝ այս միտումը կապված է երկարաժամկետ սթրեսի, տագնապայնության, դեպրեսիայի եւ կյանքի ավելի ցածր որակի հետ: Հետազոտողները նաեւ պարզել են, որ միլենիալներն առաջին սերունդն է, որն ավելի քիչ է փող վաստակում, քան նույն տարիքում նրանց ծնողները:

Հարցմանը մասնակցել է 22-ից մինչեւ 26 տարեկան 2 հազար մարդ: Հարցվածների միայն 31 տոկոսն է նշել ամուր հարաբերությունների եւ սոցիալական կապերի աճի առկայության մասին, 46 տոկոսը՝ ֆինանսական եւ ընտանեկան աջակցության բավարար մակարդակի մասին, իսկ 49 տոկոսը՝ ընտանիքի կողմից էմոցիոնալ աջակցության մասին: Գերակշիռ մեծամասնությունը (80 տոկոս) հայտարարել է, որ սոցիալական ցանցերն իրենց ստիպում են որոշակի պահվածք ունենալ:

«Այսօր երիտասարդները ճնշում են զգում, որը սաստիկ տարբերվում է նախորդ սերունդների վրա եղածից»,- ամփոփել է Առողջության հիմնադրամի  քաղաքական տնօրեն Ջո Բիբին:

Հետազոտողները պարզել են, որ միլենիալները հոգեբանական սթրեսի են ենթարկվում անկայուն աշխատանքի, զրոյական աշխատանքային պայմանագրի (գործատուն աշխատողին ամենօրյա զբաղվածություն չի երաշխավորում եւ վճարում է միայն փաստացի աշխատած ժամերի համար), ոչ լիակատար զբաղվածության եւ «գիգոնոմիկայի» (ազատ աշխատավարձի տնտեսություն, ֆրիլանս) պատճառով: Նրանք նշել են նաեւ սոցիալան ցանցերի ազդեցության նշանակալիությունը, քանի որ վիրտուալ ընկերությունն ու հարաբերությունները իրական կապերից ավելի կարեւոր են դառնում:

Սրանից բացի, Լոնդոնի թագավորական քոլեջի (Kings College London) վերջերս անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ միայնակ միլենիալների մոտ (նրանց համեմատությամբ, ովքեր զգում են մյուս մարդկանց հետ իրենց կապը) կրկնապատկվում է հոգեկան առողջության այնպիսի խնդիրների առաջացման վտանգը, ինչպիսին են դեպրեսիան եւ տագնապալի վիճակը: Իսկ Ազգային վիճակագրական վարչության տվյալներով՝ նրանք, մեծ հավանականությամբ, քրոնիկական միայնակություն են զգում, քան ցանկացած այլ տարիքային խմբի ներկայացուցիչները:

«Արդեն նշաններ են առկա, որ նախորդ սերունդների առողջության բարելավման ձեռք բերված հաջողությունները լիովին կարող են տապալվել մեծ թվով երիտասարդների կյանքի անհաստատունությամբ ու անկայունությամբ»,- The Times-ին ասել է Ջո Բիբին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել