• Latest news

Սննդամթերքի անվտանգության ծառայության նոր ղեկավարի ընտրության շուրջ կրքերը բորբոքվում են

21 հունիսի, 2018  21:17

Սննդամթերքի անվտանգության ծառայության նոր ղեկավարի ընտրության շուրջ կրքերը բորբոքվում են:

Հունիսի 19-ին Փոքր եւ միջին ձեռնարկությունների ասոցիացիան (SME) Facebook-ում հայտարարություն էր տարածել տեղեկացնելով, որ հունիսի 20-ին Երեւանում կանցկացվի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վարչության խորհրդի նիստ, որի շրջանակներում նախատեսված է ՍԱՊԾ նոր ղեկավարի պաշտոնում թեկնածուի ընտրությունը:

Այս հայտարարությունը իրական փոթորիկ է առաջացրել, քանի որ,  պարզվել է, որ շատերը, ովքեր անմիջականորեն կապված են սննդի անվտանգության ոլորտի հետ, այդ մասին տեղեկացված չէին, եւ փաստորեն, առաջիկա միջոցառման մասին սոցիալական ցանցերից են իմացել:

ՍԱՊԾ-ի, իսկ ավելի ճիշտ այս ծառայության հասարակական խորհրդի կողմից, ղեկավար պաշտոնի համար ներկայացվել է ՍԱՊԾ Հանրապետական անասնաբուժական ու բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների տնօրենի պաշտոնակատար Գեորգի Ավետիսյանի թեկնածությունը:

Ասոցիացիան այս իրավիճակից ելք է առաջարկել, երբ այդքան կարեւոր պաշտոնին հավակնում է միայն մեկ մարդ, մասնավորապես, նրանք ովքեր համապատասխանում են այս պաշտոնին, կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել SME:

Նշենք, որ Ասոցիացիան ի դեմս նրա ղեկավար Հակոբ Ավագյանի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վարչության խորհրդի անդամ է, ուստի իրավունք ուներ նման նախաձեռնությամբ հանդես գալ:

«Մենք այս քայլին ենք գնացել ընտրությունների թափանցիկության ապահովման նպատակով: Անկասկած, ղեկավար պաշտոնում թեկնածուի ընտրության ժամանակ պետք է առողջ մրցակցություն լինի», - NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասել է Ավագյանը: Նրա խոսքով, այս առաջարկությունը շատ արձագանքներ է ստացել, որոնց վերլուծության արդյունքում երկու թեկնածու է ընտրվել՝ ՍԱՊԾ-ի առաջին ղեկավար, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը եւ Պետական պահպանության ծառայության սանիտարական բժիշկ Արարատ Գյուլումյանը:

Ընդ որում, Ավագյանը խոստովանում է, որ սեղմ ժամկետների պատճառով թեկնածուներին ստիպված են եղել հաշված ժամերի ընթացքում ընտրել:

Հունիսի 20-ին անցկացված նիստի ընթացքում Խորհուրդը քվեարկել է երկու թեկնածուների օգտին՝ Գեորգի Ավետիսյանի եւ Արարատ Գյուլումյանի: Արդյունքում նրանցից մեկը պետք է հաստատվի վարչապետի կողմից:

«Եթե վարչապետը չհամաձայնի թեկնածուներից ոչ մեկի հետ, ապա նորից նիստ կգումարվի»,- ասել է  SME-ի ղեկավարը:

Մինչ այդ նախօրեին վարչապետին բաց նամակ էր տարածվել ՍԱՊԾ-ի աշխատակիցների կողմից, որում նշվում էր, որ սեղմ ժամկետի պատճառով ՍԱՊԾ-ի մոնիթորինգի եւ ռազմավարության վարչության ղեկավար Արմեն Վարդանյանը չի հասցրել իր թեկնածությունը ներկայացնել: Նամակի հեղինակները նաեւ շեշտել են այն փաստը, որ առաջիկա քվերակության մասին SME-ի ֆեյսբուքյան էջից են իմացել:

Մեկնաբանելով այս հայտարարությունը, Ավագյանը խոստովանել է, որ Վարդանյանի ինքնակենսագրականն իսկապես նիստից առաջ են ստացել, ուստի Ասոցիացիան այն մանրամասն ուսումնասիրելու ժամանակ չի ունեցել:

Գրիգոր Գրիգորյանը քվերակության արդյունքներով ամենաքիչ ձայներն է հավաքել: Միեւնույն ժամանակ, այն փաստը, որ ՍԱՊԾ-ի պաշտոնական կայքում առաջիկա նիստի մասին տեղեկատվություն չկար, տարակուսանք է առաջացնում:

«Ես կտրականապես համաձայն չեմ նրա հետ, որ տեղկատվությունը բառացիորեն ընտրություններից մեկ օր առաջ է հայտնվում, ընդ որում մենք այդ մասին սոցցանցերից ենք իմանում: Սա վկայում է թափանցիկության բացակայության մասին», - նշել է նա: Ընդ որում Գրիգորյանը նշել է այս պաշտոնում թեկնածուի ընտրության որեւէ չափանիշների բացակայության մասին:

«Ես կասկածում եմ, որ այս հարցն իր մեջ քաղաքական կոռուպցիայի տարրեր ունի, քանի որ ՍԱՊԾ-ից թեկնածու առաջադրած խորհրդում կան հարազատ եղբայրներ Բաբկեն Պիպոյանը եւ Դավիթ Պիպոյանը, որոնք տարբեր կազմակերպություններ են ներկայացնում, իսկ Գեորգի Ավետիսյանը նրանց ընկերն է: Այս փաստը շահերի բախում եւ թեկնածուների ընտրության գործընթացի անկողմնակալության եւ օբյեկտիվության կապակցությամբ բազմաթիվ լուրջ կասկածներ է առաջացնում», - ասել է նա:

Գրիգորյանը ուշադրություն է հրավիրել նաեւ այն փաստին, որ արդեն շատ երկար տարիներ ՍԱՊԾ-ի ղեկավարը մրցութային հիմքով չի ընտրվում: Այս պաշտոնում առաջին եւ միակ մրցույթն անցկացվել է 2011-ին եւ այդ ժամանակ հաղթել է Գրիգոր Գրիգորյանը: 2011-ին թեկնածուների ընտրման հանձնաժողում ընդգրկված էին ՀՀ կառավրությանն առընթեր ԵՄ-ի փորձագիտական խմբի ներկայացուցիչները: Դրանից հետո ՍԱՊԾ-ը ղեկավարաը վարչապետի կողմից էր նշանակվում:

«Թեկնածուների ընտրութւյան գործընթացի իմիտացիան, որը երեկ տեղի է ունեցել կառավարությունում վերջինիս ներկայացուցիչների մասնակցությամբ, ոչ մի ընդհանուր կապ չունի արդարության, թափանցիկության եւ օբյեկտիվության սկզբունքների հետ: Այս գործընթացը եւ դրա նման գործընթացները ստվեր են գցում թավշյա հեղափոխության գաղափարի վրա եւ անհամատեղելի են իրավական եւ ժողովրդավարական պետության հասկացությունների հետ», -  ընդգծել է նա:

Ըստ Գրիգորյանի՝ երեկվա նիստը պետք է բողոքարկվի եւ նորից նիստ գումարվի: «Դա ամենաիսկական ֆարս էր: Մենք դրա վերանայմանն ենք ձգտելու», -հայտարարել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել