• Latest news

ՍԱՊԾ-ին առընթեր հանրային խորհրդի անդամները դժգոհ են ղեկավարի թեկնածուների ընտրության գործընթացից

25 հունիսի, 2018  12:34

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանն առընթեր հանրային խորհրդի անդամները դժգոհ են նրանից, թե ինչպես է անցել Պետական ծառայության ղեկավարի պաշտոնի թեկնածուների ընտրությունը։

Հունիսի 25-ին  մամուլի ասուլիսի ժամանակ խորհրդի անդամ Աննա Դաշտոյանը նշել է, որ թեկնածությունների քննարկման ժամանակ հանրային խորհրդի կարծիքը հաշվի չի առնվել։ «Հարցն այն չէ, թե ով է արդյունքում զբաղեցրել տվյալ պաշտոնը։ Մենք դեմ չենք այս կամ այն անձին։ Մեր դժգոհությունը կապակցված է նրա հետ, որ մեր տեսակետը երբեք հաշվի չի առնվել որոշումներ կայացնելու ընթացքում»,- ասել է նա;

Աննա Դաշտոյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ տեսչական մարմնի կառավարման խոհրդում ներկայացված է եղել հանրային խորհրդի միայն մեկ ներկայացուցիչ՝ Բաբկեն Պիպոյանը։ Մինչդեռ կառավարման խորհրդում պետք է լիներ երկու ներկայացուցիչ։ Ընդ   որում անհասկանալի է մնացել , թե ինչ չափանիշներով է ընտրվել հենց Բաբկեն Պիպոյանը։ «Տրամաբանորեն, մենք պետք է հավաքվեինք ու քվեարկության միջոցով ընտրեինք երկու ներկայացուցիչների տեսչական մարմնի կառավարման խորհրդի   համար։ Սակայն ոչ մի քվեարկություն տեղի չի ունեցել»,- ասել է նա։

Նրա գործընկերուհի Դոնարա Ալեքսանյանն էլ իր հերթին հայտնել է, որ պատրաստ է այս հարցերը բարձրացնել գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպման ժամանակ։ Նա չի թաքցրել այն, որ իր անձնական համակրանքը ՍԱՊԾ ղեկավարի թեկնածուներից մեկի՝ Գրիգոր Գրիգորյանի կողմից է։ «Նա երիտասարդ է, այս ոլորտում աշխատանքային մեծ փորձ ունի»,- հավելել է նա։ Ալեքսանյանը հույս է հայտնել, որ ՍԱՊԾ նոր ղեկավարության հետ միասին հանրային խորհուրդն ավելի ակտիվ

Հիշեցնենք, որ  հունիսի 20-ին կայացած տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստի ընթացքում քվեարկության է դրվել երկու թեկնածություն՝ Գեորգի Ավետիսյանի  ու Արարատ Գյուլումյանի։ Քվեարկության արդյունքներով միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը ամենաքիչ ձայնն է հավաքել ու չի առաջադրվել որպես թեկնածու ՍԱՊԾ ղեկավարի պաշտոնի համար։ Հունիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեորգի Ավետիսյանին է նշանակել ՍԱՊԾ ղեկավար։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել