• Latest news

Գիտնականները առաջարկել են քաղցկեղի չորս տեսակների տարածումն արգելափակող միջոց

25 հունիսի, 2018  13:45

Օրեգոնի գիտության ու առողջության համալսարանի գիտնականները մշակել են դեղամիջոց, որը արգելափակում է քաղցկեղի չորս տեսակների՝ կաթնագեղձի ու շագանակագեղձի, հաստ աղիների ու թոքերի քաղցկեղի տարածումը։ Այս մասին հայտնում է Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածը։

KBU2046 կոչվող դեղամիջոցը փորձարկել են մկների վրա, որոնք ունեին մարդու շագանակագեղձի ու կաթնագեղձի քաղցկեղ, նաև՝ աղիների ու թոքերի քաղցկեղ։

KBU2046 –ի  գործածումը  ճնշում էր մետաստազները ու նվազեցնում ոսկորի քայքայումը։ Ընդ որում գիտնականները կարողացել էին կողմնակի էֆեկտներն ու թունավորությունը նվազագույնի հասցնել։

Բժիշկ Ռայմոնդ Բերգանի խծոսքով, որը ղեկավարում էր հետազոտությունը, դեղամիջոցի աշխատանքի սկզբունքը HSP90β սպիտակուցի փոփոխությունն է։

«Դեղամիջոցն այնպես է ներգործում, որ կապվելով սպիտակուցի հետ, այն կանգնեցնում է բջիջների շարժումը, բայց ոչ մի կողմնակի ազդեցություն չի թողնում սպիտակուցի վրա»,- ասել է գիտնականը;

Նա հավելել է, որ թիմից տարիներ են պահանջվել հասկանալու համար, թե ինչպես կարելի է իրականացնել այդ մեխանիզմը։ Բերգանը համարում է, որ այդ ուղղությունը այս փուլում ավելի հեռանկարային է, քան քաղցկեղի դեմ դեղամիջոցների որոնումը, քանի որ վաղ ախտորոշման դեպքում այդ դեղամիջոցը կկանգնեցնի քաղցկեղային բջիջների բազմացումը ու կփրկի մարդու կյանքը։

Ապագայում գիտնականը մտադիր է հասնել նրան, որ թույլատրեն դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է