• Latest news

Ինչպե՞ս դիմանալ 40 աստիճան շոգին․ մասնագետների խորհուրդները

30 հունիսի, 2018  13:45

Շոգ եղանակին հատուկ ուշադրություն պետք է դարձնել ճիշտ սնվելու եւ սանիտարահիգենիկ նորմերի պահպանման հարցերին։ Այս մասին հունիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է դիետոլոգ Հասմիկ Աբովյանը։

Մասնավորապես, նա կոչ է արել միսը եւ ձուկը անհրաժեշտ ջերմային մշակման ենթարկել, խուսափել սուշի օգտագործելուց, խնամքով լվանալ միրգն ու բանջարեղենը։ Փորձագետը խորհուրդ  է տալիս սննդի մեջ օգտագործել աղ, քանի որ այն ջուրը օրգանիզմում է պահում, ուստի կարող է փրկել ջրազրկումից։ Աբովյանը խորհուրդ է տվել ամենաշատը ուշադրություն դարձնել  երեխաներին, քանի որ շոգ եղանակին նրանք մոտ առկա է ջրազրկման ռիսկ, եւ, համապատասխանաբար, ջերմային ու արեւային հարվածի ռիսկ։

Պիկնիկների սիրահարները պարտադիր պետք է իրենց հետ վերցնեն մաքուր ջուր, եւ աղբյուրներից ջուր չխմեն։ «Առաջին հայացքից, այն մաքուր է թվում, սակայն, աղբյուրի ջրում կարող են վտանգավոր բակտերիաներ լինել»,-շեշտել է նա։ Բացի այդ, փորձագետը խորհուրդ է տալիս հրաժարվել փափուկ պաղպաղակից, քանի որ դրանց պատրաստման ժամանակ կարող են խախտված լինել սանիտարահիգենիկ նորմերը։

Իր հերթին թերապեւտ, սրտաբան Լամարա Մանուկյանը մատնանշել է, որ շոգ եղանակը ռիսկեր է պարունակում սրտանոթային հինանդություններով, դիաբետով տառապող հիվանդների եւ ճնշման խնդիրներ ունեցող մարդկանց  համար։ Այսպես, նա նշել է, որ սրտանոթային հինանդություններով մարդկանց մոտ մահացությունը օդի 30 աստիճան ջերմաստիճանի պարագայում աճում է 20-22 տոկոսով։ Այս մասին վկայում են առաջին բժշկական օգնության ռուսական ռեգիստրի տվյալները։

Բժիշկը խորհուրդ է տալիս ամառը առողջությանը մեծ ուշադրություն հատկացնել, չնստել կոնդիցիոների տակ, խուսափել քաղցր գազավորված ըմպելիքներից, կրել բաց երանգներով ազատ հագուստ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել