Մեզ բժշկական օմբուդսմենի առանձին ինստիտուտ պետք չէ: Եթե որեւէ հաստատությունում խախտվում են մարդու իրավունքները, դրանով կարող է զբաղվել Մարդու իրավունքների պաշտպանը: Ամերիկյան համալսարանում այսօր՝ հուլիսի 11-ին առողջապահական ոլորտի խնդիրների քննարկման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ ՄԻՊ աշխատակազմում կարելի է առողջապահության իրավունքի հատուկ բաժին բացել եւ առողջապահության բյուջեից լրացուցիչ միջոցներ չծախսել, ինչպես նախատեսում էր անել նախորդ կառավարությունը:
«Պետք է բժշկական օմբուդսմեն լիներ՝ տնտեսական օմբուդսմենի նման, որի համար պետք էր վճարել, եւ այդ որոշումներն էլ հնարավոր չէր լինելու վիճարկել դատարանում»,- հիշեցրեց նա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր