• Latest news

Կինն աուտիկ երեխայի հետ փողոցում է հայտնվել. Անահիտ Բախշյանը Նիկոլ Փաշինյանի կնոջ օգնությանն է ապավինում

23 հուլիսի, 2018  20:11

«Ելք» խմբակցությունից Երեւանի  ավագանու խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը փորձում է օգնել աուտիկ երեխա ունեցող կնոջը, ով գրեթե առանց  ապրուստի միջոցների հայտնվել է փողոցում:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Բախշյանը պատմել է, որ Ալեքսանդրիայի պատմության մասին իմացել է Արգավանդում գտնվող եկեղեցու հոգեւորականից: Ինչպես հետագայում պարզվել է, Բախշյանն այդ ընտանիքի հետ դեռ մի քանի տարի առաջ է ծանոթացել՝ աուտիկ երեխայի երգեցողական տաղանդի շնորհիվ:

Այժմ Ալեքսանդրիան բարդ իրավիճակում է հայտնվել. ընկերուհին, ում տանը նա ապրում էր, վաճառել է բնակարանը եւ կինը զրկվել է բնակության վայրից:

«Ես սկսեցի հարցուփորձ անել եւ իմացա Պտղնի գյուղում տեղակայված հայ-ամերիկյան «Լայթ հաուզ» կազմակերպության մասին: Նրանք օգնում են փոքր երեխաներ ունեցող կանանց, բայց Ալեքսանդրիայի համար բացառություն են արել: Նա այնտեղ մոտ 2 շաբաթ է անցկացրել եւ ավելի երկար ժամանակով նրան չեն կարող թույլ տալ բնակվել», - պատմել է Բախշյանը:

Այժմ Ավագանու խորհրդի անդամը փորձում է լուծել կնոջ բնակության հարցը: Նրա կարծիքով հարցը կարելի է լուծել հանրակացարանում սենյակ տրամադրելով:

«Նոր Նորք համայնքում գտնվող հանրակացարանները գտնվում են Պետական գույքի կառավարման կոմիտեի բալանսում: Ես բազմիցս դիմել եմ կոմիտեին, բայց այդպես էլ պատասխան չեմ ստացել», - նշել է Բախշյանը:

Ըստ հոգեբանների, իրավիճակը բարդացնում է այն, որ երեխան առանց մոր մի րոպե անգամ չի կարող մնալ: Սա բավականին դժվարացնում է հարցի լուծումը, քանի որ դրա պատճառով Ալեքսանդրիան չի կարող աշխատանք գտնել:

 «Իմ հույսը Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամն է: Այն, օրինակ կարող է վճարել Ալեքսանդրիայի բնակարանի վարձը: Հույս ունեմ, որ մենք կկարողանանք օգնել այդ կնոջը եւ նա այլեւս չի հայտնվի փողոցում», - նշել է Բախշյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է