• Latest news

Ինքնագնահատման ամենաբարձր մակարդակը մարդու մոտ ձեւավորվում է մինչեւ 60 տարեկանը․ հետազոտություն

24 հուլիսի, 2018  17:49

Մարդու ինքնագնահատականն աճում է ամբողջ կյանքի ընթացքում՝ իր գագաթնակետին հասնելով 60-70 տարեկանում։ Այս մասին նշված է Բեռնի համալսարանի հոգեբանության ինստիտուտի մասնագետների հետազոտության մեջ։

Հետազոտության ընթացքում վերլուծել են 4-94 տարեկան ավելի քան 160 000 մարդու տվյալներ։ Պարզվել է, որ ինքնագնահատականն աճում է ամբողջ կյանքի ընթացքում, ու դրա աստիճանական անկումը գրանցվում է 70 տարեկանից հետո։ Այսպիսով, գիտնականների խոսքով, ծերության տարիներին շատերը ավելի ինքնավստահ են, քան երիտասարդ տարիներին։

Հետաքրքիր է, որ ուսումնասիրությունների արդյունքներով զարգացման նման միտում է հայտնաբերվել տարբեր սերունդների ներկայացուցիչների մոտ։ Դա նշանակում է, որ հակառակ, այսպես կոչված, «Generation Me» սերնդի չափազանցված ինքնավստահության ու նարցիսիզմի մասին տարածված տեսակետին, իրականում ինքնագնահատականի զարգացումը բոլորի կյանքում նույն ձեւով է ընթանում։ Բացի դրանից, ինքնագնահատականը կայուն է նաեւ սեռական հասունացման ժամանակաշրջանում։ Իսկ դա նշանակում է, որ հակառակ գրականության մեջ տարածված շաբլոնին, դեռահասների մեծամասնությունն այդ ժամանակաշրջանում ցածր ինքնագնահատականի խնդրին չի բախվում։

Ամբողջ կյանքի ընթացքում ինքնագնահատականի աճի մասին եզրակացությունները կարեւոր են, քանի որ ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, բարձր ինքնագնահատականը դրական ազդեցություն է ունենում կյանքի այնպիսի առանցքային ոլորտների վրա, ինչպիսիք են սոցիալական հարաբերությունները, դպրոցը, աշխատանքը, գործընկերությունն ու առողջությունը։ Ավելի վաղ կատարված հետազոտությունները վկայում են այն մասին, որ ինքնահարգանքն ազդում է հաջողության ու բարեկեցության վրա։

Այսպիսով՝ ինքնագնահատականը բանալի է դեպի սոցիալական ինտեգրում, երջանկություն ու հաջողություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել