• Latest news

Ալկոհոլից հրաժարվելը տկարամտություն է առաջացնում

2 օգոստոսի, 2018  13:30

Ալկոհոլից ամբողջությամբ հրաժարվելը կամ շաբաթական 140 գրամից ավելի (ալկոհոլի 14 միավոր) մաքուր սպիրտ օգտագործելը մեծացնում է դեմենցիայի զարգացման վտանգը: Ինչպես հայտնում է EurekAlert!-ը, այս մասին վկայում են Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի գիտնականների միջազգային խմբի հետազոտությունները:

1985 թվականին մեկնարկած հետազոտությանը մասնակցել է 35-55 տարեկան 9087 մարդ: Գիտնականները պետք է վերլուծեին նրանց խմած ալկոհոլի քանակությունը, ինչպես նաեւ 1985-ից 1993 թվականներն ընկած ժամանակահատվածում սպիտային խմիչքներից նրանց կախվածության աստիճանը: Հետազոտության մասնակիցների առողջական վիճակին հետեւել են 1991 թվականից: Արդյունքում դիտարկումների 23 տարում դեմենցիա է ախտորոշվել 397 փորձարկվողների մոտ, ըստ որում՝ ախտորոշման միջին տարիքը կազմում է 76 տարեկանը:

Հետազոտությունները վկայում են այն մասին, որ դեմենցիայի զարգացման վտանգը մեծանում է ինչպես նրանց մոտ, ովքեր ալկոհոլից ամբողջությամբ հրաժարվել են, այնպես էլ նրանց մոտ, ովքեր շաբաթական օգտագործել են 14 միավորից ավելի սպիրտային: Ըստ որում՝ սպիրտայինի յուրաքանչյուր լրացուցիչ 7 միավորը դեմենցիայի վտանգը 17 տոկոսով մեծացրել է:

Ուղեղը կարող է պաշտպանել ալկոհոլի չափավոր օգտագործումը՝ շաբաթական 1-14 միավոր չափով: Սակայն նույնիսկ այս դեպքում գիտնականները կոչ են անում չմոռանալ օնկոլոգիայի, ինչպպես նաեւ լյարդի հիվանդությունների զարգացման վտանգների մասին:

Միաժամանակ, մասնագետները չեն շտապում հետազոտության վերջնական եզրակացությունը կատարել, քանի որ այս ցուցանիշների վրա կարող էին ազդել տարբեր գործոններ: Օրինակ՝ ալկոհոլից հրաժարվելը կարող էր արդեն իսկ կապված լինել հիվանդությունների հետ, որոնք նպաստում են դեմենցիայի զարգացմանը: Սրանով պայմանավորված չի բացառվում ապագայում պատահական ընտրանքով վերահսկող նոր փորձարկումների անցկացման հնարավորությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել