• Latest news

Ախտահանող միջոցները բակտերիաներից այլեւս չե՞ն պաշտպանում

3 օգոստոսի, 2018  14:00

Բակտերիաները կայունություն են մշակել սպիրտի նկատմամբ, որը ախտահանող միջոցների մեծ մասի հիմնական բաղադրիչն է: Բուժհաստատությունները բակտերիաների դեմ պայքարելու համար կարող են նոր միջոցների կարիք ունենալ, նշված է Science Translational Medicine-ում հրապարակված հոդվածում:

Իզոպրոպանոլ սպիրտը մտնում է ախտահանման միջոցների մեջ, որոնք գործածվում են ամենուրեք: Այն արդյունավետ է մեթիցիլինառեզիստենտ ստաֆիլոկոկի դեմ, սակայն վանկոմիցինառեզիստենտ էնթերոկոկերը կամ VRE-ն (սուպերբակտերիաներ) սպիրտի նկատմամբ պակաս ընկալունակ են դառնում:

«Սա բոլոր բուժհաստատությունների համար տագնապահարույց նշան է: VRE-ի դեմ պայքարի համար անհրաժեշտ են լրացուցիչ միջոցառումներ»,- նշել է Մելբուրնի համալսարանի պրոֆեսոր Տիմոտի Սթիները:

Հետազոտության ժամանակ գիտնականները լաբորատոր պայմաններում enterococcus faecium բակտերիան 5 րոպե մշակել են իզոպրոպանոլի հիմքով լուծույթով: Մասնագետների տրամադրության տակ էր Մելբուրնի հիվանդանոցներից ընդամենը 139 նմուշ, որ վերցվել էին 1997-ից 2015 թվականներն ընկած ժամանակահատվածում:

«Մենք հայտնաբերել ենք, որ 2010 թվականից հետո նմուշները 10 անգամ ավելի տոլերանտ են սպիրտի ազդեցության նկատմամբ, քան նախորդները»,- ընդգծել է Սթիները:

Էնթերոկոկերը հաճախ օրգանիզմ են ընկնում ներհիվանդանոցային պայմաններում, արդյունքում կարող է զարգանալ, այսպես կոչված, սուպերինֆեկցիա: Այն դառնում է ոչ միայն աղիքային խանգարումների պատճառ, այլ նաեւ մահացու վտանգավոր սեպսիսի: Առողջ մարդկանց իմունիտետը ճնշում է սուպերբակտերիաներին, սակայն այն հիվանդները, որոնց առողջությունը թուլացած է քիմիաթերապիայի կամ օրգանների փոխպատվաստման հետեւանքով, մեծ վտանգի են ենթարկվում:

Փորձագետները խորհուրդ են տալիս քլորով միջոցներ օգտագործել եւ առավել ուշադիր վերաբերվել ինֆեկցիանիերի հնարավոր փոխանցողների հայտնաբերմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել