• Latest news

Արդյունավե՞տ են արդյոք հակադեպրեսանտները. գիտնականը քննադատել է նախորդ հետազոտությունները

8 օգոստոսի, 2018  10:44

Նոր Հարավային Ուելսի համալսարանի հոգեբուժության պրոֆեսոր Գորդոն Փարքերը կարծում է, որ «հակադեպրեսանտներն արդյոք արդյունավե՞տ են մեծ դեպրեսիվ խանգարման բուժման համար» հարցի պատասխանը նշանակություն չունի, քանի որ հարցը սխալ է դրվում:

British Journal of Psychiatry ամսագրում հրապարակված հոդվածում Փարքերը քննադատում է հակադեպրեսանտների ազդեցության վերաբերյալ մի շարք կլինիկական հետազոտությունների արդյունքները: Այդ հետազոտություններն ընդգրկել էին հարյուր հազարավոր հիվանդների, որոնք կա՛մ հակադեպրեսանտներ էին ընդունել, կա՛մ պլացեբո: Հետազոտությունների ընդհանուր տվյալները վկայում էին, որ հակադեպրեսանտներն ավելի արդյունավետ չէին եղել, քան պլացեբոն: Միաժամանակ, նոր հետազոտությունները խոսում էին դրանց արդյունավետության մասին, ինչի հետեւանքով որոշ խառնաշփոթ էր առաջացել:

Փարքերի կարծիքով՝ խնդիրն այն է, որ մեծ դեպրեսիվ խանգարման վրա հակադեպրեսանտների ազդեցության փորձարկումները երաշխավորված բերում են սխալ արդյունքների, քանի որ «մեծ դեպրեսիվ խանգարումը» բավականին լայն հասկացություն է, որը միավորում է տարբեր պատճառներով ու բուժման տարբերակներով մի ամբողջ շարք դեպրեսիվ խանգարումներ:

Փարքերի խոսքով՝ հենց այդ պատճառով հետազոտողները «խփում են թիրախի կողքին»: «Այնպիսի ախտորոշումը, ինչպիսին մեծ դեպրեսիվ խանգարումն է, սկզբունքորեն, դեպրեսիայի մի քանի տեսակ է ընդգրկում, որոնցից որոշները կենսաբանական են, որոշները՝ հոգեբանական, որոշները՝ սոցիալական: Եվ դեղամիջոցները ոչ բոլոր դեպքերում ակնկալվող ազդեցությունը կունենան»,- պնդում է Փարքերը:

Նրա խոսքով՝ սոցիալական եւ հոգեբանական պատճառներով առաջացած դեպրեսիայով հիվանդներին միավորելով այն հիվանդներին, որոնց մոտ դեպրեսիան առաջացել է կենսաբանական պատճառներով, մենք ի վիճակի չենք հետեւել եւ գնահատել դեղամիջոցների արդյունավետությունը:

Փարքերը դեպրեսիայի բոլոր տեսակների բուժման հակադեպրեսանտների օգտագործումը համեմատում է «Վենտոլին» ինհալյատորի օգտագործման հետ, որը բոլոր տեսակի թոքային հիվանդությունների բուժման համար է՝ անկախ այն բանից, հիվանդի մոտ ասթմա է, թոքաբորբ, թե թոքային էմբոլիա: «Կենսաբանական պատճառներով առաջացած դեպրեսիայով հիվանդների վրա հակադեպրեսանտներն արդյունավետ են ներգործում: Օրինակ՝ կենսաբանական դեպրեսիայի կամ մելամաղձության դեպքում դեղամիջոցներն ազդում են 60 տոկոս դեպքերում՝ պլացեբո ընդունելուն 10-տոկոսանոց պատասխանի համեմատությամբ: Սակայն երբ փորձարկման մեջ մտցնում եք մյուս տեսակի դեպրեսիվ խանգարումներով (ոչ կենսաբանական պատճառներով առաջացած) հիվանդներին, ինչպես տեղի է ունենում հետազոտությունների մեծ մասում, ապա հակադեպրեսանտները ոչ արդյունավետ են լինում»,- ասում է Փարքերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել