Կետոգենային (ցածրածխաջրային) սննդակարգը կարող է 2-րդ տիպի դիաբետ առաջացնել: Այս մասին նշված է Շվեյցարիայի Ցյուրիխի Բարձրագույն տեխնիկական դպրոցի եւ Ցյուրիխի Մանկական համալսարանական հոսպիտալի գիտնականների հետազոտության մեջ:
Ինչպես հայտնում է The Journal of Physiology-ն, կետոգենային սննդակարգը առողջության համար օգտակար եւ արդյունավետ է համարվում նրանց համար, ովքեր երազում են նիհարել: Սննդակարգի տարածվության պատճառը ածխաջրերի փոքր եւ ճարպերի մեծ պարունակությունն է:
Գիտնականները փորձ են անցկացրել մկների վրա, որի ընթացքում կրծողների մի խմբին տվել են ճարպերի եւ ածխաջրերի մեծ պարունակութկամբ կեր, իսկ երկրորդին կերակրել են՝ ելնելով կետոգենային սննդակարգի պահանջներից: Պարզվել է, որ բոլոր փորձարարական կրծողների մոտ նյութափոխանակությունը դանդաղել է, ինչպես նաեւ մեծացել է լյարդում եւ մկաններում շաքարի քանակությունը:
Միաժամանակ կետոգենային սննդակարգի պատճառով մի քանի օր հետո լյարդը սկսել է այլ կերպ արձագանքել ենթաստամոքսային գեղձի արտադրած ինսուլինին: Գիտնականները հավաստիացնում են, որ սա կարող է բերել արյան մեջ գլյուկոզայի մակարադկի ընդհանուր բարձրացման եւ ինսուլինի նկատմամբ օրգանիզմի հյուսվածքների զգայունության նվազման: Սա վկայում է 2-րդ տիպի դիաբետի զարգացման վտանգների մասին:
Հետազոտության հեղինակները նշում են, որ սննդակարգում ածխաջրերի ցածր պարունակությունը դիաբետ է առաջացնում: Այսպիսով, չնայած կետոգենային սննդակարգը օգտակար է համարվում, այն կարող է առողջության վրա բացասաբար ազդել:
Հավելենք, որ գիտնականները խուսափում են եզրակացություններ կատարել փորձարարական կրծողների մարմնի զանգվածի վրա կետոգենային սննդակարգի ազդեցության վերաբերյալ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր