• Latest news

Ինչո՞ւ են դեղապատ ստենտները սովորականներից ավելին արդյունավետ

17 օգոստոսի, 2018  11:57

Բժիշկներից շատերի կարծիքով՝ դեղապատ ստենտների հայտնագործությունը բժշկության մեջ կարեւորագույն ձեռքբերումներից մեկն է. այս ստենտները փրկում են սրտի կաթվածի հետ բախված հարյուր հազարավոր մարդկանց կյանքը: Հայտնի բժիշկ, Ռուսաստանի Դաշնության էնդովասկուլյար վիրաբույժների միության նախագահ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանն ասում է, որ դեղապատ ստենտները շատ ավելի արդյունավետ են սովորական ոչ դեղապատ ստենտներից:

Ինչպես նշում է Բագրատ Ալեքյանը, երբ անցյալ դարի 90-ական թվականներին կորոնար անոթների ստենտները հայտնվեցին կարդիովիրաբույժների զինանոցում, դա իսկական հեղափոխություն դարձավ: Ստենտը ներանոթային պրոթեզ է չժանգոտվող պողպատից կամ կոբալտաքրոմային համաձուլվածքից, որը մտցվում է սրտի խցանված անոթի մեջ՝ վերականգնելով արյան մատակարարումը:

Սակայն շուտով պարզվել է, որ վիրահատությունից մեկ տարի հետո հիվանդների մոտ 30 տոկոսը կրկին հայտնվել է բժշկի կաբինետում, քանի որ ստենտը ծածկվում է այն նույն վահանիկներով, որոնք ժամանակին խցանել էին անոթը եւ սրտի կաթվածի պատճառ դարձել: Ստիպված էին այս հիվանդներին նորից վիրահատել:

Իսկական հեղափոխություն առաջացրին դեղապատ ստենտները. սա կոբալտաքրոմային համաձուլվածքից ներանոթային պրոթեզ է ծածկույթով, որն ազատում է անոթի կրկնակի նեղացումը եւ իր ստենտի խցանումը խոչընդոտող դեղային նյութը:

Մասնագետի խոսքով՝ 2002 թվականին անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ սովորական ստենտի տեղադրումից հետո մեկ տարի անց հիվանդների 35 տոկոսը բախվում է անոթի կրկնակի նեղացմանը եւ/կամ ստենտի խցանմանը: Իսկ դեղապատ ստենտներ օգտագործելիս հիվանդների միայն 5 տոկոսն է մեկ տարի անց կրկին բժշկի մոտ վերադառնում:

Ինչպես նշեց Բագրատ Ալեքյանը, մինչեւ վերջերս Ռուսաստանում, որտեղ նա աշխատում է, սովորական ստենտները դեղապատներից ավելի հաճախ էին օգտագործվում: Սակայն վերջերս ռուսաստանցի մասնագետները նոր կլինիկական հրահանգներ են թողարկել, որոնց համաձայն՝  երկրում տեղադրվող ստենտների մոտ 80 տոկոսը պետք է դեղապատ լինի: Բանն այն է, որ եթե ստենտը տեղադրելուց հետո մի քանի ամիս անց հիվանդը վերադառնում է բժշկի մոտ, եւ պահանջվում է նրան եւս մեկ վիրահատություն կատարել, պետությունը ստիպված է այդ հիվանդի համար կրկնակի գումար ծախսել, ուստի դեղապատ ստենտները, որոնց դեպքում խնդրի կրկնվելու վտանգը փոքր է, արդյունքում պետության համար ավելի էժան են: Բժիշկ Ալեքյանը հույս ունի, որ 2019 թվականից Ռուսաստանում կսկսեն դեղապատ ստենտներն ավելի հաճախ տեղադրել:

Հիշեցնենք, որ Stent for Life ծրագրի շրջանակում մինչեւ հիմա սրտի կորոնար անոթների անհետաձգելի ստենտավորումն անցկացվում էր ոչ դեղապատ ստենտներով, իսկ հիմա դրանք կանցկացվեն դեղապատ ստենտների կիրառմամբ՝ այն դեպքերի բացառությամբ, երբ հակացուցումներ կան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել