Նստակյաց կենսակերպը հղի է Ալցհեյմերի հիվանդության զարգացման վտանգով: Այս մասին է վկայում Ջոն Մուրսի Լիվերպուլյան համալսարանի ասպիրանտ Սոֆի Քարթերի ղեկավարությամբ գիտնականների կատարած հետազոտությունը:
Ըստ Journal of Applied Physiology-ի՝ երկար նստելու դեպքում նվազում է դեպի գլխուղեղ արյան հոսքը, ինչը կարող է մեծացնել այնպիսի հիվանդությունների զարգացման վտանգը, ինչպիսին Ալցհեյմերի հիվանդությունն է:
Հետազոտության ընթացքում համալսարանի գիտնականները վերլուծել են 15 գրասենյակային աշխատողների առողջական վիճակը: Կամավորների վրա ուլտրաձայնային ցուցիչներ են տեղադրել, որոնք հետեւել են արյան հոսքին:
Գիտափորձի առաջին հատվածում կամավորները չորս ժամ անդադար նստած են եղել. բացառություն է արվել միայն զուգարան գնալու դեպքում: Երկրորդ հատվածում նրանք յուրաքանչյուր կես ժամը մեկ երկու րոպե արագ քայլել են վազքուղու վրա, իսկ երրորդ հատվածում յուրաքանչյուր երկու ժամը մեկ 8 րոպե քայլել են:
Պարզվել է, որ արյան հոսքը նվազել է գիտափորձի առաջին եւ վերջին հատվածներում, երբ ակտիվությունը նվազագույնն է եղել կամ մեծ ընդմիջումներով:
Ստացված արդյունքները հաստատում են քայլելու համար տրամադրվող կարճաժամկետ, բայց կանոնավոր դադարների կարեւորությունը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր