• Latest news

Մեկ անքուն գիշերը բավական է դիաբետի զարգացման հավանականության բարձրացման համար

6 սեպտեմբերի, 2018  18:59

Մեկ անքուն գիշերը բավական է դիաբետի զարգացման հավանականության բարձրացման համար: Ինչպես նշում են Տոխո համալսարանի ճապոնացի գիտնականները, նույնիսկ մեկ անքուն գիշերը կարող է ներգործել լյարդի գլյուկոզա արտադրելու եւ ինսուլինը տարրալուծելու ունակության վրա: Ինչն իր հերթին մեծացնում է այնպիսի հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպիսին են լյարդի ստեատոզը («յուղոտ լյարդ») եւ 2-րդ տիպի շաքարային դիաբետը:

Ինչպես հայտնում է American Journal of Physiology — Endocrinology and Metabolism-ը, գիտնականները փորձերի ժամանակ մկներին բաժանել են 2 խմբի՝ մեկին ամեն գիշեր 6 ժամ թույլ չեն տվել քնել, իսկ հսկիչ խմբի մկների քունը չեն խանգարել: Ընդ որում՝ երկու խմբի կրծողներին էլ հասանելի էր յուղոտ ուտելիքն ու քաղցր ջուրը:

Առաջին գիշերից հետո արդեն խմբում, որին քնից զրկել էին, արյան մեջ գլյուկոզայի եւ տրիգլիցերիդների (ճարպեր) մակարդակ զգալիորեն բարձր էր, քան հսկիչ խմբի մկների մոտ: Դրանից բացի, անքնությունն ազդել է ֆերմենտների վրա, որոնք լյարդում կարգավորում են նյութափոխանակությունը:

Գիտնականները նշում են հետագա հետազոտությունների անցկացման անհրաժեշտության մասին, ինչը թույլ կտա կանխել մետաբոլիկ հիվանդությունների զարգացումը, որոնք առաջանում են քնից զրկվելու հետեւանքով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել