• Latest news

Երեխա բեղմնավորել ցանկացող զույգերն ինքնազսպման կարիք ամենեւին չունեն. հետազոտություն

20 սեպտեմբերի, 2018  23:37

Նախկինում ընդունված կարծիք կար, որ երեխա բեղմնավորելու փորձերի միջեւ ինքնազսպումը մեծացնում հաջողության հավանականությունը: Սակայն Molecular and Cellular Proteomics ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը այս կարծիքը հերքել է:

Մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ նախորդ սերմնաժայթքումից կարճ ժամանակ անց (գրեթե 3 ժամվա ընթացքում) ստացված սերմնահեղուկում սերմնաբջիջներն ավելի արագ են եւ շարժուն, քան մի քանի օր ինքնազսպումից հետո: Սակայն անհասկանալի էր, թե ինչու է սերմնահեղուկը փոխվում, եւ այդ փոփոխություններն արդյոք կարող են ազդել բեղմնավորման հնարավորության վրա: Այս պատճառով չինական Շենյան քաղաքի Շենցզին հիվանդանոցի Վերարտադրողական բժշկության կենտրոնի (Center for Reproductive Medicine of Shengjing Hospital) գիտնականները մի քանի զուգահեռ փորձեր են անցկացրել:

Նրանք սերմնահեղուկն ուսումնասիրել են ինչպես մի քանի օր ինքնազսպումից հետո, այնպես էլ նախորդ սերմնաժայթքումից 1-2 ժամ հետո՝ համեմատելով սերմնահեղուկի ծավալը եւ սերմնաբջիջների շարժունակությունը: Ինչպես նշվեց ավելի վաղ, ինքնազսպման ավելի կարճ ժամանակահատվածից հետո սերմնաբջիջները սերմնահեղուկում ավելի շարժունակ են եղել:

Նմուշների սպիտակուցային բաղադրությունը հետազոտելու համար օգտագործելով մաս-սպեկտրաչափը՝ գիտնականները հայտնաբերել են մի քանի հիմնական մոլեկուլյար տարբերություններ: Փոփոխված սպիտակուցների մեծ մասը ներգրավված էին բջջային ադգեզիային (ֆունկցիա, որն անհրաժեշտ է ձվաբջջին սերմնաբջջի միավորման համար):

Փոփոխություններ են դիտվել այն սապիտակուցներում, որոնք մասնակցել են սերմնաբջիջների մոտորիկային եւ մետաբոլիզմին, հատկապես այն սպիտակուցներում, որոնք կարգավորում են թթվածնի ակտիվ ձեւերի ստեղծումը (բջջային էներգիայի արտադրման կողմնակի արտադրանք), որոնց ավելցուկը կարող է վնասել սերմանհեղուկի գենետիկ նյութը: Ստացած արդյունքների համաձայն՝ երկարատեւ ինքնազսպման դեպքում սերմնահեղուկն ավելի խոցելի է ակտիվ թթվածնով ԴՆԹ-ի վնասման հանդեպ:

Պարզելու համար, թե սերմնահեղուկի փոփոխություններն արդյոք ազդո՞ւմ են ֆերտիլության վրա, անցկացվել է նաեւ 500 զույգի հետազոտում, որոնք կլինիկայում պատրաստվում էին in vitro բեղմնավորման: Ստուգիչ խմբում ընդգրկված տղամարդիկ սերմնահեղուկի նմուշներ են հանձնել մի քանի օր ինքնազսպումից հետո, մինչդեռ փորձարարական խմբում ընդգրկվածները՝ ինքնազսպումից 3 ժամ անց:

Նման չափի խմբում ծնելիության տիպիկ գործակիցը կազմում է մոտ 30 տոկոս: Փորձարարական խմբում կենդանածինները մեկ երրորդով ավելի են եղել:

Հիմա գիտնականները սերմնահեղուկի համեմատաբար նորմալ պարամետրերով զույգերին խորհուրդ են տալիս սերմնաժայթքման շրջանում սեքսով ավելի հաճախ զբաղվել: Սա զգալիորեն մեծացնում է հղիացման հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել