• Latest news

Օրալ հակաբեղմնավորիչները պաշտպանում են ձվարանների քաղցկեղից

30 սեպտեմբերի, 2018  15:47

Համակցված օրալ հակաբեղմնավորիչների ընդունումը կապված է ձվարանների քաղցկեղի զարգացման հավանականության նվազեցման հետ, պարզել են գիտնականները՝ վերլուծելով գրեթե 2 միլիոն կանանց տվյալները, որոնք հավաքել են 18 տարում: BMJ-ում հրապարակված հոդվածում նշված է, որ որպես հակաբեղմնավորման հիմնական մեթոդ պրոգեստին եւ էստրոգեն պարունակող դեղամիջոցներ գործածող կանանց շրջանում հիվանդության զարգացման հավանականությունը 21 տոկոսով ցածր է:

Նոր համակցված օրալ հակաբեղմնավորիչների ընդունման եւ ձվարանների քաղցկեղի զարգացման հավանականության միջեւ կապը որոշել են հետազոտել Կոպենհագենի եւ Աբերդինի համալսարանների գիտնականները՝ Լինա Մյորքի ղեկավարությամբ: Նրանք վերլուծել են 1995-2013 թվականներին հավաքած տվյալները. ընտրության մեջ են հայտնվել վերարտադրողական տարիքի (15-ից մինչեւ 49 տարեկան) բոլոր դանիացի կանայք: Հետազոտությունից բացառվել են այն կանայք, որոնք քաղցկեղ են տարել, տառապում են խորը երակների թրոմբոզով կամ երբեւէ բուժվել են անպտղության դեմ: Հսկողության տակ է հայտնվել ընդհանուր գրեթե 1,9 միլիոն կին:

Գիտնականները պարզել են, որ նոր սերնդի համակցված օրալ հակաբեղմնավորիչների ընդունումը 21 տոկոսով նվազեցրել է ձվարանների չարորակ ուռուցքի զարգացման հավանականությունը՝ այն կանանց համեմատությամբ, որոնք երբեք հորմոնալ հակաբեղմնավորիչներ չեն օգտագործել: Դիտարկումների ժամանակ գիտնականները գրանցել են ձվարանների քաղցկեղի ընդամենը 1249 դեպք:

Գիտնականները հետազոտության սահմանափակումների թվում նշել են այն, որ իրենք ընտրության մեջ չեն ընդգրկել հետվերարտադրողական տարիքի կանանց. շատ հաճախ ձվարանների քաղցկեղն առաջանում է դաշտանադադարը սկսվելուց հետո, եւ համակցված օրալ հակաբեղմնավորիչների ընդունման ու տարեց տարիքում  հիվանդության զարգացման հավանականության միջեւ փոխկապվածությունը նույնպես կարող է հատկանշական համարվել: Այնուամենայնիվ, անցկացված հետազոտությունը ներառում է ներկայացուցչական ընտրություն եւ դիտարկումների երկար ժամանակահատված, ինչը ցույց է տալիս համակցված դեղամիջոցների գործածման եւ ձվարանների չարորակ ուռուցքի զարգացման հավանականության միջեւ հաստատուն փոխկապվածությունը: Գիտնականները նաեւ նշել են, որ իրենց արդյունքները չեն վերաբերում կանանց, որոնք գործածում են միայն պրոգեստինի հիմքով հորմոնալ հակաբեղմնավորիչներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել