• Latest news

ՍՇՎ ինֆեկցիաների ընթացքի ծանրությունը կախված է մարդու քթի մեջ «ապրող» բակտերիաների տեսակից

1 հոկտեմբերի, 2018  22:08

ՍՇՎ ընթացքի ծանրությունը կախված է մարդու քթի մեջ «ապրող» բակտերիաների տեսակից: Այս մասին են վկայում Nature Scientific Reports-ում հրապարակված ամերիկացի գիտնականների հետազոտության արդյունքները:

Գիտնականներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ երբ քթի միկրոֆլորայում գերակշռում են ստաֆիլոկոկերը, ապա մրսածությունն ավելի ծանր է ընթանում: Հակառակ պատկերն է դիտվում ստաֆիլոկոկերի փոքր քանակության դեպքում: Տվյալ դեպքում խոսքը սուր շնչառական վիրուսային (ՍՇՎ) ինֆեկցիաների մասին է, որոնք առաջացնում են միեւնույն վիրուսային շտամները:

Մասնագետների ուշադրության կենտրոնում է եղել այն, որ հետազոտության մասնակիցների միկրոբիոմի բակտերիալ կազմը տարբերվում է, որը կարելի է բաժանել 6 տեսակի: Նաեւ հայտնաբերվել է, որ բակտերիաների կոմպոզիցիաները հարաբերակցվում են վիրուսային ծանրաբեռնվածությանը, այսինքն՝ օրգանիզմում մրսածության վիրուսի քանակությանը:

Չնայած հայտնաբերված կապին, մասնագետներն առայժմ չեն շտապում միանշանակ խոսել այն մասին, որ քթի մեջ առկա միկրոօրգանիզմներն են կրում մրսածության ախտանիշների տարբեր արտահայտվածության ամբողջ պատասխանատվությունը: Դրա հավանականություն կա, սակայն ավելի ճշգրիտ պատասխանի համար անհրաժեշտ է անցկացնել նոր հետազոտություններ:

Գիտնականները չեն բացառում, որ հնարավոր է՝ քթի մեջ ստաֆիլոկոկերի առկայությունը եւ մրսածության ախտանիշների ծանրությունն անուղղակլիորեն են կապված: «Հնարավոր է՝ դրա հիմքում ընկած է այլ գործոն, որը միաժամանակ ազդում է ինչպես քթի մեջ ստաֆիլոկոկերի քանակության վրա, այնպես էլ մրսածության հանդեպ նախահակվածության»,- նշում են հետազոտության հեղինակները՝ հավելելով, որ այս գործոնների թվում կարող են լինել, օրինակ, էկոլոգիան կամ մարդու գեները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել