Բոլորը գիտեն, որ նիհարելու համար անհրաժեշտ է շատ շարժվել եւ քիչ ուտել, որպեսզի օրգանիզմն ավելի շատ էներգիա ծախսի, քան ստանում է: Բայց եթե ցանկանում եք զբաղվել կալորիաների հաշվարկով եւ սպորտով, աշխատեք հետեւել ստորեւ ներկայացված խորհուրդներին, որոնք նույնպես ձեզ կօգնեն նիհարել:
Ավելի շատ կերեք սննդային մանրաթելերով սննդամթերք
Աշխատեք օրվա ընթացքում ավելի շատ ուտել բջջանյութով՝ սննդային մանրաթելերով հարուստ մթերքներ: Դրանք են մրգերը, բանջարեղենը եւ հատիկավոր մթերքները: Սննդային մանրաթելերը նպաստում են ոչ միայն նորմալ մարսողությանն ու աղիների աշխատանքին, այլեւ ապահովում են երկարաժամկետ կուշտ լինելու զգացում, հետեւաբար՝ օրվա ընթացքում դուք հազվադեպ եք ցանկանում ձեռքի հետ ուտել:
Աշխատեք ուշ երեկոյան չուտել
Երեկոյան օրգանիզմում նյութափոխանակությունը դանդաղում է, ուստի որքան ուշ եք սնունդ ընդունում, այնքան օրգանիզմի համար դժվար է այն մարսել: Կատարյալը երեկոյան ժամը 7-8-ից ոչ ուշ ընթրելն է:
Աշխատեք հաճախ եւ քիչ-քիչ ուտել
Եթե քաղցածություն եք զգում, ավելի շուտ կցանկանաք շատ կալորիական սնունդ ուտել: Ուստի պետք չէ սպասել շատ քաղցած լինելուն՝ աշխատեք օրվա ընթացքում ուտել հաճախակի եւ քիչ-քիչ: Սակայն ընտրեք առողջ ուտելիք՝ մրգեր, բանջարեղեն, ընկույզ: Իսկ ահա քաղցրեղենից ավելի լավ է հրաժարվել:
Ավելի շատ հում մթերքներ կերեք
Հում միրգն ու բանջարեղենը պատրաստվածից ավելի օգտակար են, ուստի եթե հնարավորւթյուն ունեք, աշխատեք այս մթերքները հում ուտել կամ նվազագույն ջերմային մշակմամբ:
Դանդաղ կերեք
Աշխատեք դանդաղ ուտել եւ կենտրոնացեք սնունդն ընդունելու պրոցեսի վրա՝ ճաշի/ընթրիքի ժամանակ ֆիլմ մի՛ նայեք, մի՛ աշխատեք: Մանրակրկտորեն ծամեք սնունդի յուրաքանչյուր կտորը՝ դա կլավացնի եւ մարսողությունը, եւ կօգնի ավելի արագ կշտանալ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր