• Latest news

Կանայք ինչո՞ւ չպետք է ուտեն բուրգերներ եւ հոթ-դոգեր

4 հոկտեմբերի, 2018  12:14

Harvard T.H. Chan School of Public Health-ի գիտնականները կանանց խորհուրդ են տալիս իրենց սննդակարգից բացառել բուրգերները, հոթ-դոգերը եւ մնացյալ այլ մթերքները, որոնք մշակված միս են պարունակում: Գիտնականների խոսքով՝ այդպիսի մթերքները մեծացնում են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Նոր հետազոտության շրջանակում, որի արդյունքները հրապարակվել են International Journal of Cancer գիտական ամսագրում, գիտնականները կենտրոնացել են մշակված կարմիր մսի եւ կրծքագեղձի քաղցկեղի գործածման միջեւ կապի վրա. պարզվել է, որ նման միսը քաղցկեղի հավանականությունը 9 տոկոսով մեծացրել է:

Փորձագետները խորհուրդ չեն տալիս օրական 70 գրամից ավելի մշակված միս ուտել (համարժեք է բուրգերի կեսին կամ մեկ նրբերշիկին):

Կարմիր մսի եւ հատկապես մշակված մսի քաղցկեղածնության մասին շատ է խոսվել: Մասնագետների կարծիքով՝ ամեն ինչի «մեղավորն» ավելի շուտ սննդային հավելումներն են, մասնավորապես այն հավելումները, որոնք մշակված մսամթերքին հատուկ վարդագույն են հաղորդում: Առողջական վիճակի վրա նաեւ բացասաբար են ազդում հագեցած ճարպերը, խոլեստերինը եւ հեմը՝ երկաթի հատուկ տեսակ, որը հանդիպում է կենդանական ծագման սպիտակուցային մթերքներում:

Նշենք, որ նախկին հետազոտությունները մշակված մսամթերքի գործածումն արդեն կապել են ենթաստամոքսային գեղձի, շագանակագեղձի եւ իհարկե՝ աղիների քաղցկեղի զարգացման մեծ հավանականության հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել