• Latest news

Հայաստանում նորածին տղաների և աղջիկների համամասնության տարբերությունը կրճատվել է 5 միավորով

5 հոկտեմբերի, 2018  15:39

Հայաստանում ընտանիքի պլանավորման առումով մտահոգիչ պատկերը զգալիորեն շտկվել է: 2000-ի համեմատ 2015-ին մեկ կնոջը միջին հաշվով բաժին ընկնող հղիությունների ընդհատման թիվը կրճատվել է 4 և ավելի անգամ: Վերջին 3 տարիներին դրական միտումը շարունակվում է:

Հղիության` պտղի սեռով պայմանավորված ընդհատումների դեմ պայքարը ևս զգալի արդյունք է գրանցել. նորածին տղաների և աղջիկների համամասնության տարբերությունը կրճատվել է 5 միավորով: Վերջին 5 տարում ամեն տարի ծնվել է 500-ով ավելի աղջիկ երեխա:

Մայրական մահացության եռամյա միջին վիճակագրությունը ևս կրճատվել է գրեթե կրկնակի, իսկ վերջին 10 տարում հղիության ընդհատման հետևանքով չի գրանցվել մայրական մահացության և ոչ մի դեպք:

Հայաստանյան վիճակագրության այս և այլ ուշագրավ ցուցանիշերը, առողջապահության ոլորտի ձեռքբերումները` ICPD+25 համատեքստում և հետագա անելիքները` ուղղված Կայուն զարգացման նպատակների հասանելությանը, «Ժողովրդագրություն եվ զարգացում` ICPD+25» խորագրով տարածաշրջանային համաժողովի ժամանակ ներկայացրել է առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, ով Հայաստանի պատվիրակության կազմում Ժնևում էր:

Ժողովրդագրության հարցերով համաժողովը անցկացվել է հոկտեմբերի 1-2-ին` ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից` ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ: Մասնակցել են եվրոպական տարածաշրջանի և ԱՊՀ գրեթե բոլոր երկրների պատվիրակությունները, որոնք հանդես են եկել վերջին տասնամյակների ձեռքբերումների վերաբերյալ ելույթներով:

Հայաստանի անունից ելույթով հանդես են եկել նաև պատվիրակության նախագահը` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը և պատվիրակության անդամ Սարգիս Ղազարյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել