• Latest news

Նյու Յորքի բնակիչը մահացել է կովի կատաղության հազվագյուտ տեսակից, երբ կերել է սկյուռի ուղեղը

16 հոկտեմբերի, 2018  18:00

Նյու Յորքի 61-ամյա բնակիչը մահացել է կովի կատաղության հազվագյուտ տեսակից, երբ կերել է սկյուռի ուղեղը:

Ռոչեսթերի հիվանդանոց (Նյու Յորք) ընդունվելիս տղամարդը գանգատվել է մտքերը ձեւակերպելիս խնդիրներից եւ իրականության հետ կապի կորստից, հայտնում է The Daily Mail-ը: Բացի այդ՝ տղամարդը քայլել չի կարողացել: Պարզվել է, որ նա հրապուրվել է որսով եւ ավելի վաղ կերել էր նրբահամ խորտիկ համարվող սկյուռի ուղեղ: Արդյունքում նյույորքցու մոտ զարգացել է Կրեյտցֆելդ-Յակոբի հիվանդություն (CJD), որն առավել հայտնի է որպես կովի կատաղություն:

Ախտանիշները ներառում են դեպրեսիա, անհանգստություն, հիշողության կորուստ, մտածողության խանգարում, կլլման ֆունկցիայի խնդիրներ եւ խոսքի դժվարություն: Մտավոր ունակությունների վատթարացումը արագ է զարգանում, հիվանդներից շատերը կոմայի մեջ են ընկնում:

CJD ախտանիշները սովորաբար սկսում են երեւան գալ մոտ 60 տարեկանում, ընդ որում՝ հիվանդների մոտ 70 տոկոսը մեկ տարում մահանում է: CJD-ի դեմ բուժում գոյություն չունի, բժիշկը կարող է միայն ախտանիշների ծանրությունը մեղմել:

Կա Կրեյտցֆելդ-Յակոբի հիվանդության մի քանի տեսակ: Դրանցից մեկը ինքնաբերական է եւ կազմում է դեպքերի 85 տոկոսը: Մյուս տեսակը ժառանգականն է եւ պայմանավորված է գենետիկ մուտացիաներով: Կրեյտցֆելդ-Յակոբի հիվանդության հազվագյուտ տեսակն է vCJD-ն, որը հանդիպում է միայն 1 տոկոս դեպքերում: Հենց սրանով է հնարավոր վարակվել մսամթերքի, այդ թվում՝ սկյուռի ուղեղի միջոցով:

Պաշտոնական տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանցվել է հաստատված ընդամենը 4 vCJD դեպք:

Մինչդեռ Ռոչեսթերի շրջանային առողջապահության բաժնում 2017 թվականի նոյեմբերից 2018 թվականի ապրիլ ժամանակահատվածում հայտնաբերել են CJD-ի կասկածանքով 4 դեպք: Այս բացահայտումը մասնագետներին ցնցել է՝ հաշվի  առնելով, որ շրջանում բնակվում է 1 մլն մարդ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել