Կիբեռհանցագործները գլխուղեղի իմպլանտները կարող են կոտրել. New York Post

2 նոյեմբերի, 2018  16:47

Դեպրեսիայի եւ Պարկինսոնի հիվանդության բուժման ժամանակ օգտագործվող ուղեղային իմպլանտները կարող են կոտրել չարագործները։ Այս մասին հայտնում է New York Post-ը՝ վկայակոչելով Օքսֆորդի համալսարանի եւ Kaspersky Security ընկերության մանսագետների հետազոտությունը։

Փորձագետները վստահ են, որ նեյրոխթանիչները բավականին խոցելի են, քանի որ չարագործները կարող են հասանելիություն ստանալ հիվանդի անձնական տվյալներին կամ նույնիսկ վերահսկել դրանք։ Օրինակ՝ նրանք կկարողանան մանիպուլացնել Պարկինսոնի հիվանդությամբ տառապող հիվանդի ազդակների կարգավորումները՝ դրանք արդյունավետորեն անջատելով որոշ ժամանակով։

Չնայած նման սարքավորումների վրա հարձակումների մասին տեղեկության բացակայությանը, հետազոտողները կարծում են, որ մոտակա տարիներին տեխնոլոգիաները կդառնան ավելի տարածված եւ հզոր։ Այսպես՝ արդեն 5 տարվա ընթացքում գիտնականները կկարողանան գրանցել ուղեղի՝ հիշողության համար «պատասխանատու» ազդանշանները եւ նույնիսկ արտագրել՝ մինչեւ դրանք կրկին ուղեղ «ներբեռնելը»։

«10 տարի անց շուկայում կհայտնվեն առաջին կոմերցիոն իմպլանտները, որոնք կնպաստեն հիշողության ավելացմանը, իսկ 20 տարի անց տեխնոլոգիաները կարող են այնքան զարգացած լինել, որ ապահովեն հիշողության զգալի վերահսկողություն»,- կարծում են մասնագետները։

Նրանց կարծիքով՝ ապագայում չարագործները կարող են սարքավորումները օգտագործել մարդկանց զանգվածային մանիպուլյացիայի համար կամ քաղաքական իրադարձությունների մասին հիշողություններ ներդնելու կամ մաքրելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի