Տաք սուրճը ավելի օգտակար է, քան սառը: The Daily Mail-ը, վկայակոչելով Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի բացահայտմանը, հաղորդում է, որ տաք սուրճը պարունակում է ավելի շատ հակաօքսիդանտներ, քան սառը ըմպելիքը: Այս դեպքում խոսքը տիտրված թթուների բարձր մակարդակի մասին է, որոնք նպաստում են թթվածնով մարմնի հյուսվածքների հագեցմանը:Մինչ այդ փորձագետներն ընդգծում են, որ իրենց եզրակացությունները վերաբերում են միայն բնական սուրճին:
Դրա առավելություններից է այն, որ կարող է օգնել դեպրեսիա ունեցող մարդկանց տրամադրության բարձրացմանը, իսկ առավոտյան ժամերին այն օգտագործելու դեպքում կարգավորել ցիրկադային ռիթմը: Մինչդեռ սուրճի ցանկացած արհեստական փոխարինիչ վտանգավոր է, քանի որ դրանք պարունակում են տարբեր վտանգավոր միացություններ:
Գիտնականները խոստովանում են, որ սուրճը կանոնավոր օգտագործելու դեպքում նյարդային համակարգը ակտիվանում է եւ կախվածություն է առաջանում: Եթե մարդու օրաբաժնում կոֆեին պարունակող էներգետիկ ըմպելիքներ եւ քաղցրավենիքներ կան, ապա կարող են առողջական խնդիրներ առաջանալ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր