• Latest news

Հայտնի է դարձել զարկերակային բարձր ճնշման դեմ պայքարի անսպասելի միջոցի մասին

10 նոյեմբերի, 2018  19:54

Կապույտ լույսի ազդեցությունն օգնում է արյան ճնշման իջեցմանը: Այս մասին հայտնում է European Journal of Preventive Cardiology-ն՝ վկայակոչելով մասնագետների միջազգային խմբի հետազոտությունը:

Փորձարկմանը մասնակցել է 14 առողջ տղամարդ: Օրական մեկ անգամ նրանց մարմինը 30 րոպե ենթարկվում էր կապույտ մոնոքրոմատիկ ճառագայթման (ալիքի երկարաությունը կազմել է 450 նանոմետր): Փորձը կրկնել են հաջորդ օրը, սակայն այս անգամ մասնակիցները կես ժամ ճառագայթվել են սովորական, ոչ մոնոքրոմատիկ կապույտ լույսով:

Փորձերի ժամանակ, ինչպես նաեւ 2 ժամ դրանցից առաջ եւ հետո, փորձագետները գրանցել են մի շարք ցուցանիշներ: Խոսքը զարկերակային ճնշման, երակազարկի, զարկերակների կարծրացման, արյունատար անոթների լայնացման աստիճանի, ինչպես նաեւ արյան պլազմայի մեջ ազոտի օքսիդի խտության մասին է:

Պարզվել է, որ մոնոքրոմատիկ կապույտ լույսի ազդեցությունը սիստոլիկ զարկերակային ճնշումը նվազեցրել է սնդիկի սյան գրեթե 8 միլիմետրով: Դրանից բացի, մասնակիցների մոտ մեծացել է սրտի կծկումների հաճախությունը: Այսպիսով, կամավորների ընդհանուր վիճակը նման էր ճնշման իջեցման դեղամիջոց ընդունելուց հետո մարդու վիճակին:

Գրանցվել է նաեւ սիրտ-անոթային ռիսկի մարկերների նվազում, ներառյալ զարկերակային կարծրացումը: Դրանից բացի, բարելավվել է էնդոթելային բջիջների ֆունկցիան, իսկ կամավորների արյան պլազմայի մեջ ազոտի օքսիդի պարունակությունը մեծացել է:

Գիտնականները նշում են, որ կապույտ լույսը կարող է դառնալ թերապիայի հիմքը, որը կօգնի ոչ միայն բարելավել արյան բարձր ճնշմամբ հիվանդների առողջական վիճակը, այլեւ կնվազեցնի դեղաչափերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել