• Latest news

Գիտնականները գտել են ճարպակալման անսպասելի օգուտը

14 նոյեմբերի, 2018  13:14

Գիտնականները գտել են ճարպակալման անսպասելի օգուտը: Դեյվիսում Քալիֆորնիական համալսարանի գիտնականները պարզել են, որ ճարպակալումը մեծացնում է նոր տիպի հակաքաղցկեղային իմունոթերապիայի արդյունավետությունը, հայտնում է Nature Medicine-ը:

Ուշադրության կենտրոնում է հայտնվել լեպտին հորմոնը, որն արտադրվում է ճարպային բջիջների կողմից եւ կարգավորում է էներգետիկ փոխանակությունը: Պարզվել է, որ այն ազդեցություն է գործում օրգանիզմի իմունային բջիջների՝ Т-քիլերների աշխատանքի վրա: Դրանց գլխավոր ֆունկցիան՝ սեփական օրգանիզմի վնասված բջիջների ոչնչացումը, խախտվում է PD-1 սպիտակուցի մեծ պարունակության դեպքում:

Քաղցկեղային բջիջները խթանում են PD-1-ի արտադրումը, որպեսզի խուսափեն Т-բջիջների հարձակումներից:

Գիտնականները, միաժամանակ, ստեղծել են վերահսկիչ կետերի ինհիբիտորներ (checkpoint inhibitor therapy, CIT), որոնք վերականգնում են Т-բջիջների ֆունկցիան: Հետազոտողները փորձեր են անցկացրել, որոնց ընթացքում պարզվել է, որ CIT-ով բուժելու դեպքում օնկոլոգիայով գեր մկների ապրելիությունը զգալիորեն բարձր է եղել, քան նորմալ քաշով կրծողներինը:

Համանման արդյունք է դիտվել մելանոմայով 250 հիվանդներին CIT-ով բուժելիս: Կլինիկական փորձարկումների ժամանակ առավել լավ թերապեւտիկ էֆեկտ է գրանցվել ավելորդ քաշով կամավորների շրջանում:

Գիտնականները նշում են, որ իրենք ճարպակալումը չեն քարոզում իբրեւ քաղցկեղի դեպքում կանխատեսման բարելավման միջոց: Դրանից բացի, իրենք CIT մեթոդով բուժում ստանալ ցանկացող հիվանդներին կոչ չեն անում հետեւել ճարպերի մեծ պարունակությամբ սննդակարգի: Միաժամանակ, կատարված հայտնագործությունը, նրանց կարծիքով, թույլ կտա առանձին դեպքերում մեծացնել բուժման արդյունավետությունը:

Գիտնականներն առայժմ նախատեսում են հետազոտությունները շարունակել եւ ուսումնասիրել այլ գործոնների դերը, որոնք կարող են ներգործել բուժման արդյունավետության վրա (հիվանդի սեռը, տարիքը, սննդակարգը, աղիքային միկրոբիոտայի բաղադրությունը):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել