• Latest news

  Սաղմերի գենետիկ փորձարկման ոլորտի նվաճումներ. քայլ «դիզայներական երեխաների» ստեղծման ուղղությա՞մբ

20 նոյեմբերի, 2018  19:14

Վերջին շրջանում մենք ավելի հաճախ ենք լսում սաղմերի գենետիկ թեստավորման նոր մեթոդների մասին, որոնք ավելի շատ հնարավորություններ են ստեղծում «դիզայներական երեխաների» ստեղծման համար. ծնողների ցանկություններով գենետիկ մակարդակում բառացիորեն «հավաքված» երեխաների: Օրինակ՝ ամերիկյան Genomic Prediction  ընկերությունը վերջերս թեստ է մշակել, որը թույլ կտա արտամարմնային բեղմնավորման ժամանակ ընտրել ավելի բարձր մակարդակի ինտելեկտով սաղմերին:

Այսօրվա դրությամբ սաղմի գենետիկ կազմի փոփոխությունը հնարավոր է երկու մեթոդով: Առաջին՝ սկզբում վերցնում են երկու ծնողների եւ սաղմի գենետիկ նյութի նմուշները: Հետո համակարգչային ծրագիրը փորձում է իդեալին ավելի մոտ եւ ավելի ամբողջական քրոմոսոմային պրոֆիլ ստեղծել սաղմի համար: Երկրորդ՝ սաղմի ԴՆԹ-ի վերծանում է կատարվում: Հավաքված տեղեկատվությունը բեռնվում է ծրագրի մեջ, որը որոնում է հիվանդությունների զարգացման կամ շեղումների հնարավոր նշանները:

Տեսականում նույն ձեւով կարելի է առանձնացնել ինտելեկտուալ զարգացման, աչքերի գույնի եւ ապագա երեխայի այլ բնութագրումների մարկերները:

Այնուհետ մասնագետները պետք է ճշգրիտ «ուղղեն» գենոմն այնպես, ինչպես այն ցանկանում են ապագա ծնողները:

 Նման լուրերը սակայն անկախ փորձագետների մոտ տագնապներ են առաջացնում: Նրանց խոսքով, կատարյալ երեխա ստեղծելու փորձերը կարող են հանգեցնել հղիության ընդհատման, եթե գենետիկ անալիզը իրականի եւ ցանկալիի անհապատասխանություն հայտնաբերի:

Գենետիկ փորձարկման ոլորտում աշխատող ընկերությունների ներկայացուցիչների խոսքով, նրանք դեռ կենտրոնացած են միայն ապագա երեխաների մոտ գենետիկ հիվանդությունների հայտնաբերմանը: Սակայն գենետիկ փորձարկման մեթոդների հակառակորդները վստահ են, որ մոտ ապագայում լույս աշխարհ կգան ասյպես կոչված «դիզայներական երեխաները»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել