Պլաստիկն աղբ չէ. Հայաստանից մի խումբ երիտասարդներ մտադիր են պլաստիկ շշերից LED լամպեր արտադրել  

4 դեկտեմբերի, 2018  20:23

Ուսանողուհի Էլեն Ալթունյանը եւ նրա ընկերները վստահ են, որ պլաստիկ շշերի տեղն աղբավայրում չէ. շրջակա միջավայրն աղտոտող անպետք շշերից նրանք մտադիր են LED լամպեր արտադրել, Bluetooth ականջակալներ եւ այլ հետաքրքիր սարքեր:

«Շրջակա միջավայրի աղտոտումը 21-րդ դարի ամենալուրջ խնդիրներից մեկն է, - NEWS.am Medicine-ին տված հարցազրույցում ասաց Էլենը: - Պլաստիկն այսօր օվկիանոսում է, շատ այլ վայրերում եւ հաճախ այն արդյունքում հայտնվում է մեր օրգանիզմում… Մենք կարող ենք լուծել միջավայրի աղտոտման հարցը՝ պլաստիկ շշերին եւ այլ աղբին երկրորդ կյանք տալով եւ դրանցից ինչ-որ օգտակար իրեր պատրաստելով»:

6 հոգուց կազմված երիտասարդների խմբի գաղափարն իսկապես հետաքրքիր է. պլաստիկը հնարավոր է հատուկ մշակման ենթարկել եւ քիմիական ռեակցիաների շնորհիվ դրանցից 3D տպիչի համար հումք ստանալ:

Տարբեր տեսակի պլաստիկներից կարելի է տարբեր իրեր տպել: Օրինակ՝ կիսակարբոնատներից, որոնցից պատրաստված են որոշ շշեր, որոշակի մշակումից հետո կարելի է լուսադիոդային լամպեր տպել: Պլաստիկի մյուս տեսակներից կարելի է ականջակալներ տպել, պայուսակներ, անգամ հագուստ: Այս բոլոր առարկաները երկար կծառայեն իրենց տերերին՝ աղբավայրում թափված լինելու եւ շրջակա միջավայրն աղոտոտելու փոխարեն:

Երիտասարդներն արդեն հաշվարկել են քիմիական բանաձեւերը, որոնց միջոցով շշերը կարելի է եռաչափ տպիչի համար որպես «թանաք» դարձնել: Այժմ նրանց ֆինանսավորում է պետք, որը հնարավորություն կտա որոշ փորձեր կատարել, իրենց թեորիաները գործնականում ստուգել եւ եթե բոլոր հաշվարկները ճիշտ դուրս գան, սկսել լամպերի, ականջակալների եւ այլ ապրանքների արտադրությունը:

Որտեղի՞ց նրանք կգտնեն պլաստիկ աղբի եւ շշերի անհրաժեշտ քանակությունը: Այս մասին նրանք արդեն մտածել են. նրանք պայմանավորվել են մի քանի հիմնադրամների հետ, որոնք զբաղվում են աղբահավաքով, վերջիններս համաձայնել են նրանց պլաստիկ տրամադրել:

Ավելին՝ քաղաքացիները կկարողանան նրանց պլաստիկ շշեր հանձնել եւ զեղչված գներով վերամշակված պլաստիկից ապրանքներ գնել:

«Մենք կկարողանանք երկու հարց լուծել՝ բնապահպանական եւ մշակութային: Եթե մենք վերամշակենք պլաստիկը շրջակա միջավայրը հնարավոր կլինի ավելի առողջ պահել: Ինչպես նաեւ մենք կկարողանանք ազդեցություն ունենալ մարդկանց մշակույթի վրա՝ նրանք կսկսեն հասկանալ, որ պլաստիկն աղբ չէ», - պատմեց Էլենը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի