• Latest news

Մահացու զուգակցություն. Երկու տարածված դեղամիջոցների համադրությունը կարող է ոչնչացնել քաղցկեղային ուռուցքները

13 դեկտեմբերի, 2018  10:37

Մետֆորմինն ու սիրոսինգոպինն արդեն վաղուց են օգտագործվում դիաբետի եւ հիպերտոնիայի բուժման համար: Դեռեւս 2 տարի առաջ University of Basel's Biozentrum-ից գիտնականները պարզել են, որ դրանց համադրությունը կարող է մահացու լինել քաղցկեղային ուռուցքների համար: Իսկ հիմա հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Cell Reports-ում, ցույց է տվել, որ այս դեղամիջոցների համադրությունը իսկապես արգելակում է ուռուցքների աճը՝ քաղցկեղային բջիջներին «էներգիայի մատակարարումն» արգելափակելու հաշվին:

Քաղցկեղային բջիջները մեծ քանակությամբ էներգիայի կարիք ունեն, քանի որ արագ են աճում եւ նյութափոխանակության մեծ անհրաժեշտություն ունեն: Եթե չեն ստանում բավականաչափ քանակությամբ էներգիա, չեն կարող բազմանալ եւ արագ աճել:

Սննդարար նյութերը էներգիայի վերափոխելու բանալին NAD+ մոլեկուլն է: Եվ մետֆորմինն ու սիրոսինգոպինը, չնայած տարբեր միջոցներով, կանխում են NAD+-ի վերականգնումը՝ այդպիսով քաղցկեղային բջիջներին զրկելով բավարար քանակությամբ էներգիա ստանալու հնարավորությունից:

Հետազոտողները հույս ունեն, որ արդեն մոտակա տարիներին ուռուցքաբանության մեջ կսկսեն օգտագործել մետֆորմինը սիրոսինգոպինի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել