• Latest news

Երկար քունը կարող է սպանել. Հետազոտություն

13 դեկտեմբերի, 2018  22:00

Մարդիկ, որոնք օրական կանոնավոր քնում են 8 ժամից ավելի, գտնվում են սրտի, արյունատար անոթների հիվանդությունների, նաեւ մահացության բարձր ռիսկային խմբում։ Այս մասին ասված է European Heart Journal ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում։

Beijing Fuwai Hospital–ի (Չինաստան) եւ McMaster University (Կանադա) գիտնականները վերլուծել են 21 երկրների 35-70 տարեկան 116 632 մարդու առողջական վիճակը։ Մարդկանց հսկել են գրեթե 8 տարի։ Այդ ամբողջ ժամանակ գրանցվել է 4381 մահվան դեպք եւ 4365 սրտանոթային հիվանդությունների դեպքեր։

Պարզվել է, որ 6-8 ժամ քնող մարդիկ հիվանդացել եւ մահացել են ավելի հազվադեպ, քան մյուսները։ Սակայն 6 ժամից քիչ կամ 8 ժամից երկար քունը կապված է եղել հիվանդությունների եւ վաղ մահացության բարձր ռիսկի հետ։ Հետաքրքիր է, որ երկար քունը ավելի վտանգավոր է եղել, քան քնի պակասը։ Այսպես, 8-9 ժամ քունը բարձրացրել է այդ ռիսկը 5 տոկոսով, 9-10 ժամը՝ 17 տոկոսով, ավելի քան 10 ժամը՝ 41 տոկոսով։ Իսկ ահա 6 ժամից պակաս քունը՝ միայն 9 տոկոսվ։

Բացի այդ, ցերեկային քունը (մոտ 30-60 րոպե) բարձրացնում է առողջության խնդիրների եւ մահվան ռիսկը, բացառությամբ այն դեպքերի, երբ մարդը գիշերը քնել է 6 ժամից պակաս։

Ավելի վաղ գիտնականների մեկ այլ խումբ պարզել է, որ 8 ժամից պակաս քնող կանանց մոտ կրծքի քաղցկեղի վտանգը ավելանում է 20 տոկոսով ամեն լրացուցիչ ժամի համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել