• Latest news

Ճարպակալումն ու իմպոտենցիան փոխկապակցված են

22 դեկտեմբերի, 2018  12:54

Ճարպակալումն ու իմպոտենցիան փոխկապակցված են․ մուտացիաները, որոնք բարձրացնում են դիաբետի զարգացման հավանականությունը, մեծացնում են նաեւ իմպոտենցիայի նկատմամբ հակվածությունը։ Այս մասին ասված է American Journal of Human Genetics ամսագրում հրապարակված գիտական հոդվածում։

Հետազոտության շրջանակներում գիտնականները վերլուծել են բրիտանական գենոմային կենսաբանկի (UKBB), ինչպես նաեւ Էստոնիայի առողջապահական ծառայության եւ Տարտուի համալսարանի կողմից հավաքված տվյալները։ Խոսքը ավելի քան 223 հազար տղամարդկանց մասին է, որոնցից շուրջ 6 հազարը իմպոտենցիայով է տառապել եւ ընդունել է համապատասխան դեղամիջոցներ։  

Պարզվել է, որ էրեկտիլային դիսֆունկցիան կապված է եղել SIM1 գենի հետ։ Նա նաեւ նպաստել է ճարպակալման եւ մետաբոլիկ համախտանիշի զարգացմանը։ Գիտնականների կողմից հայտնաբերված մուտացիաները իմպոտենցիայի հավանականությունը մեծացրել են մոտ 20-30 տոկոսով։

Բացի այդ, գեներում դիաբետի հետ կապված այլ մուտացիաների առկայությունը էրեկտիլային դիսֆունկցիայի հավանականությունը մեծացրել են 11-13 տոկոսով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll