• Latest news

Տնային պայմաններում ինչպե՞ս խնամել եղունգները եւ ձեռքերի մաշկը. Փորձագետի խորհուրդներ

2 հունվարի, 2019  20:30

Եղունգների եւ ձեռքերի մաշկի խնամքն առանձնապես արդիական է ձմռանը, օդի ցածր ջերմաստիճանի ժամանակ: Տնային պայմաններում ինչպիսի՞ միջոցներ կարելի է օգտագործել՝ հարցի շուրջ է NEWS.am Medicine-ի զրույցը մատնահարդարման վարպետ Գրետա Մայիլյանի հետ:

«Եթե պարաֆինաթերապիայի համար գեղեցկության սրահ այցելելու հնարավորություն չկա, ապա արժի շաբաթական 1-2 անգամ տնային պայմաններում հատուկ սկարբներ օգտագործել: Այնուհետեւ կարելի է մերսում կատարել եւ քսել  յուղային հիմքով սնուցող քսուք: Այս գործողությունները ցանկալի է կատարել քնելուց առաջ, ինչը կբարձրացնի դրանց արդյունավետությունը»,- նշեց փորձագետը:

Յուղային հիմքով քսուքը պարտադիր ամեն օր քսեք ձեռքի մաշկին, հատկապես չոր մաշկի դեպքում:

Եղունգներն ամրացնելու համար Մայիլյանը խորհուրդ է տալիս մեկ շաբաթ ամեն երեկո քնելուց առաջ ձեռքերը սուզել տաք աղաջրի մեջ (200 գրամ ջրին 2 ճաշի գդալ աղ): Կարելի է օգտագործել ինչպես կերակրի, այնպես էլ ծովի աղ: Անհրաժեշտ է 20 րոպե հետո ձեռքերն աղաջրից լվանալ եւ պարտադիր կարգով ձեռքի դաստակներին յուղոտ քսուք քսել:

«Աղի լոգանքները հոյակապ արդյունք են ունենում, եղունգներն ամրացնում են, հատկապես եթե դրանք շետատվում են: Աղի լոգանքների մեկ շաբաթվա բուժական արդյունքը կարող է պահպանվել մի քանի ամիս»,- նշեց Մայիլյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է