• Latest news

Ալերգիկներից կեսի մոտ ոչ մի ալերգիա չկա. հետազոտություն

8 հունվարի, 2019  10:49

Իրենց ալեգիկ համարող մարդկանցից կեսի մոտ իրականում ոչ մի ալերգիա չկա: Այսպիսի անսպասելի եզրակացություն են կատարել Northwestern University-ի (ԱՄՆ) գիտնականները:

Գիտնականների խոսքով՝ մարդիկ հաճախ իրենց, այսպես կոչված, ալերգիան շփոթում են սննդային անհանդուրժողության կամ այլ վիճակի հետ:

ԱՄՆ-ում հետազոտություն է անցկացվել, որի ընթացքում հարցվածների 19 տոկոսն իրեն ալերգիկ է համարել: Սակայն բժիշկները «ալերգիա» ախտորոշումը հաստատել են 10 տոկոսից պակասի մետ: Այս տվյալները հրապարակվել են 40 հազար մարդու շրջանում ազգային հարցման արդյունքներն ամփոփելիս:

«Իրենց ալերգիկ համարողներից միայն կեսն է կարողացել ներկայացնել բժշկի նշանակած ադրենալինի դեղատոմսը (ԱՄՆ-ում ալերգիկներին խորհուրդ է տրվում անաֆիլակտիկ շոկը կանխելու համար): Մնացյալի մոտ ալերգիա չկար. նրանց մոտ առկա էր ընդամենը որոշակի մթերքի հանդեպ անհանդուրժողություն կամ ուղղակի հոգեբանական ռեակցիաներ»,- ասել են գիտնականները:

Իսկական ալերգիկների շրջանում առավել հաճախ ալերգիկ ռեակցիայի հարուցիչներ են եղել կակղամորթները, կաթը, գետնընկույզը եւ այլ ընկույզներ, ձուն, սոյան, ցորենը, ձուկը, քունջութը:

Փորձագետները նշել են, որ ալերգիկների մեծամասնությունը այս կամ այն մթերքի նկատմամբ ալերգիա ունենալու մասին տեղեկացել է արդեն հասուն տարիքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է