• Latest news

Ինչու՞ ձեր ավտոմեքենայի օդի թարմացուցիչը պետք է վարդի բույր ունենա

9 հունվարի, 2019  13:05

Ավտոմեքենայի սրահում վարդերի բույրը կարող է պաշտպանել վթարներից: Այսպիսի անսպասելի եզրակցության են եկել Սասեքսի համալսարանի (Բրիտանիա) գիտնականները:

Մեքենայում օդի թարմացուցիչի լավագույն բույրն ընտրելու համար վարման խթանիչի օգտագործմամբ արտասովոր հետազոտություն են անցկացրել:  Մասնագետները թարմացուցիչն այնպես են ստեղծել, որ վթարներում հայտնվելու բարձր վտանգավորության իրավիճակներում որոշակի բույր է արտադրվել: Ընդ որում ստուգվել է, թե ինչպես  է մարդը նման հանգամանքներում արձագանքում իր անվտանգության սպառնալիքին:

Փորձագետները փորձարկել են վարդերի, մուշկի, կիտրոնի եւ այլ բույրեր:

Արդյունքում պարզվել է, որ վարդի բույրը 64 տոկոսով նվազեցրել է վթարներում հայտնվելու վտանգը, մինչդեռ մուշկի բույրը 46 տոկոսով մեծացրել է դժբախտ պատահարի վտանգը:

 Գիտնականները նշել են, որ հոտառությունը շատ ավելի հին զգացողություն է, քան տեսողությունը կամ լսողությունը: Այդ պատճառով ղեկին հոտերին մարդու արձագանքը ավելի արագ է տեղի ունենում, քան տեսողական կամ լսողական ազդանշաններին:

Միեւնույն ժամանակ մասնագետները կարծում են, որ վարդերի բույրը, որը պաշտպանում է վթարներից, չպետք է անընդհատ զգացվի մեքենայում, քանի որ այդ դեպքում դրանից կախվածություն է առաջանում: Մեքենայում օդը, նրանց խոսքով, պետք է բուրումնավետ դառնա ճանապարհին վտանգավոր իրավիճակի առաջացման ժամանակ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է