• Latest news

Հորմոնների փոխարինման թերապիան կարող է վտանգավոր լինել․ հետազոտություն

14 հունվարի, 2019  16:26

Հորմոնային փոխարինման թերապիան, որը կանայք երբեմն ընդունում են դաշտանադադարի ախտանիշերը մեղմելու համար, կարող է կրկնապատկել թոքային էմբոլիայի կամ խորը երակային թրոմբոզի ռիսկը։ Դա է վկայում 80,000 կանանց շրջանում Նոթինգհեմի համալսարանի գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրությունը:
Ինչպես հաջողվել է գիտնականներին պարզել, կանանց մոտ դաշտանադադարից հետո ավելացել է թրոմբների առաջացման վտանգը միայն հաբերի տեսքով հորմոնների ընդունման դեպքում, իսկ հորմոնային սպեղանիները, գելերը եւ քսուքները չեն ունեցել նման ազդեցություն: Ավելին, տարեց կանանց համար հորմոնալ սպեղանիներն առավել անվտանգ են դուրս եկել: Սակայն, ըստ վիճակագրության, հորմոնային փոխարինման թերապիայի դեղատոմսերի միայն 20% -ն է ընկնում ոչ բերանով ընդունման միջոցներին:


Պարզվում է, որ թրոմբների ձեւավորման առումով առավել մեծ վտանգ են հատկապես ներկայացնում այն հաբերը, որոնք պարունակում են բեղմնավորված ձիու էստրոգեն, եւ ոչ թե սինթետիկ հորմոն։ Զուգահեռ հորմոնալ պրեպարատները, բացարձակ ցուցանիշներով, յուրաքանչյուր 10,000 կանանց համար տարեկան թրոմբոզի 9 դեպք են գրանցել:


Հայտնի է նաեւ, որ հինգ տարվա ընթացքում միջոցների ընդունումից հետո յուրաքանչյուր 10.000 կանանց մոտ կախտորոշվի կրծքագեղձի քաղցկեղի 60 դեպք եւ ձվարանների քաղցկեղի 15 դեպք։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է