• Latest news

90-90-90 նպատակը մոտ է. Հայաստանում ՄԻԱՎ-ով մարդկանց 76 տոկոսն արդեն գիտի իր կարգավիճակի մասին

17 հունվարի, 2019  21:30

2018-ի ամբողջ ընթացքում Հայաստանում ՄԻԱՎ վարակի 429 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՁԻԱՀ-ի պրոֆիլակտիկայի ազգային կենտրոնը: 1988-ից մինչեւ 2018-ի դեկտեմբերի 31-ը երկրում ՄԻԱՎ-ի 3337 դեպք է գրանցվել:

Հայաստանում ՄԻԱՎ-ով մարդկանց թիվը 3400 է:

Տվյալ պահին երկրում 2589 ՄԻԱՎ-դրական մարդ կա, ինչը նշանակում է, որ այժմ միայն 76 տոկոսը գիտի իր կարգավիճակի մասին եւ դեռ մոտ 1000 մարդ կա, որոնք դեռ չգիտեն, որ վարակված են:

Իրենց կարգավիճակի մասին իմացող ՄԻԱՎ մարդկանց 72 տոկոսը հակառետորվիրուսային թերապիա է ստանում եւ նրանց 85 տոկոսի մոտ անորոշ վիուսային բեռնվածություն է:

Հիշեցնենք, որ դեռեւս 2014 թվականին UNAIDS-ը ՄԻԱՎ համաճարակի վերացման համար մշակել էր «90-90-90» ռազմավարությունը, որի համաձայն՝ 2020 թվականին ՄԻԱՎ-ով ապրող բոլոր մարդկանց 90 տոկոսը իր կարգավիճակի մասին պետք է իմանա, ՄԻԱՎ ինֆեկցիայի ախտորոշմամբ բոլոր հիվանդների 90 տոկոսը պետք է մշտական հակառետրովիրուսային թերապիա ստանա, հակառետրովիրուսային թերապիա ստացող բոլոր հիվանդների 90 տոկոսի շրջանում պետք է դիտվի զրոյական վիրուսային բեռնվածություն:

Որոշ եվրոպական երկրներ արդեն հասել են «90-90-90» նպատակին, սակայն Հայաստանի նման երկրներում դեռեւս մեծ աշխատանքներ պետք է կատարվեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել