• Latest news

ԱՄՆ-ում ռեստորանը մշակել է մարիխուանայով ճաշացանկ

22 հունվարի, 2019  17:35

ԱՄՆ-ում The Ainsworth ռեստորանային ցանցն այցելուներին առաջարկում է նրբաճաշակ մենյու, որի հիմնական բաղադրիչն է CBD-ն՝ հայտնաբերված կանեփի մեջ կանաբիդիոլում։

CBD-ն բժշկության մեջ օգտագործվում է քրոնիկական ցավի, անհանգստության եւ քնելու հետ կապված խնդիրների դեպքում: Այն կարող է նաեւ օգտագործվել որպես այլընտրանք այն ցավազրկող դեղամիջոցներին, որոնք ուժեղ կախվածություն են առաջացնում։

Ըստ New York Post-ի, նախկինում մի քանի ամերիկյան ռեստորաններ եւ սրճարաններ սկսել էին վաճառել սուրճ եւ պաղպաղակ`CBD- ի հավելումով: Ainsworth ռեստորանը որոշեց գնալ ավելի հեռուն եւ մշակեց կանաբիդիոլով լիարժեք մենյուն:

Ainsworth-ը հայտնի դարձավ, երբ իր ճաշացուցակ ներմուծեց հավի թեւիկներ, որոնք վաճառվում են հազար դոլարով եւ պատված են 24 կարատ ոսկով: Այժմ դուք այստեղ կարող եք համտեսել կանեփով թխվածքաբլիթներ, համբուրգերներ, պանրով պաստա, թեւիկներ եւ «մարգարիտ»՝ բագետի վրա։ Միեւնույն ժամանակ, CBD- ն ավելացվում է նաեւ սոուսին եւ մսին, ինչպես դժվար չէ գուշակելը:

Ճաշացանկի գինը նշված չէ, բայց այս գաղափարի հեղինակները չեն կասկածում դրա հաջողությանը՝ հաշվի առնելով, որ կանեփին նախընտրություն տվողների թիվն աճում է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել