• Latest news

Կծու ուտելիքների սիրահարները ավելի հաճախ են սեքսով զբաղվում. հետազոտություն

23 հունվարի, 2019  22:35

Հետազոտողները կարողացել են հետաքրքրիր կապ գտնել  մարդու համային նախընտրությունների եւ նրա կենսակերպի միջեւ։

New York Post–ը հայտնում է, որ սոցիոլոգիական հարցումն անցկացվել է 2 հազար ամերիկացիների շրջանում, որոնք պատասխանել են իրենց կյանքին, ինչպես նաեւ սննդային նախըտրություններին վերաբերող հարցերին։

 Պարզվել է, որ կծվի սիրահարները հակված են ավելի հագեցած կյանք վարել։ Այսպիսով, նրանք 45 տոկոսով ավելի հաճախ, քան կծու համեմունքները չսիրողները հակված են եղել իրենց երկրի սահմաններից դուրս ճանապարհորդել։

 Ընդ որում, ամենայն հավանականությամբ, նրանց կենսափորձում արդեն կան օդապարկիով թռիչքներ, ռաֆթինգի կամ ստորջրյա լողի զբաղմունքներ։

 Բացի այդ ճոպաններով ցատկելու պատրատակամության մասին հայտնել է կծվի սիրահարների 12 տոկոսը, մինչդեռ ոչ կծու ուտեստնտերը նախընտրողները կազմում են ընդամենը 2 տոկոս։

 Հատկանշական է, որ կծու ուտեստների նկատմամբ սերը մեծացնում է նպատակասլացությունը.

 Կծու նախընտրողները 29 տոկոսով ավելի հաճախ են աշխատել իրենց երազանքի իրականացման համար, ինչպես նաեւ միջինում ավելի շատ ուշադրություն են դարձրել ֆիզիկական վարժություններին։

 Սակայն կծու եւ ոչ կծու սննդի սիրահարների միջեւ ամենաանվայելուչ տարբերութւունը սեքսով զբաղվելու հաճախականությունների մեջ է. ամիսը 5.3 անգամ 3.2 անգամի դիմաց։

 

Ստացվում է, որ կծու համի սիրահարները իսկապես իրենց կյանքում սուր զգացողությունների են հակված։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է