Կոկորդի ցավը կարող է քաղցկեղի նշան լինել. հետազոտություն

4 փետրվարի, 2019  10:35

Եթե ձեր կոկորդը ցավում է, չնայած մրսած ու հիվանդ չեք, դա կարող է քաղցկեղի նշան լինել, նախազգուշացնում են Էքսեթերի համալսարանի գիտնականները:

Նրանց խոսքով՝ բժիշկները թերագնահատում են կոկորդի հաճախակի ցավերի կարեւորությունը կոկորդի քաղցկեղի վաղ ախտորոշման համար: Քաղցկեղի այս տեսակը (դեպքերի 80 տոկոսը բաժին է ընկնում տղամարդկանց) բավական հաճախ է զարգանում ծխելու եւ ոգելից գործածելու պատճառով:

Վերջերս Էքսեթերի համալսարանի գիտնականները 800 պացիենտի մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել: Պարզվել է՝ կոկորդի ցավերը, հատկապես ականջների ցավերի, հեղձուկի կամ կերակուրը կլլելու դժվարության հետ միասին, 5 տկոսով կապված են օնկոլոգիական հիվանդության զարգացման հավանականության հետ: Ձայնի խռպոտությունը քաղցկեղի հավանականության հետ կապված է 2,7 տոկոսով:

Այս հետազոտությունը մեկնաբանելիս պրոֆեսոր Վիլի Համիլթոնը նշել է, որ այն տալիս է ախտանշանների համակցության նոր ընկալում, որոնք ուռուցքաբանները պետք է հաշվի առնեն ախտորոշում կատարելիս: Այսպես՝ նախկինում քաղցկեղի հազվադեպ եւ ոչ լուրջ ախտանշաններ համարվող կոկորդի ցավերը իրականում չափազանց տագնապահարույց ազդանշան են, որն անտեսել չի կարելի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի