• Latest news

Զարմանալի դեպք. Տղամարդն ամբողջ 4 տարի ապրել է սրտի մեջ խցանված ատամմաքրիչով 

4 փետրվարի, 2019  13:29

Չինաստանից Չժոու անզգանվամբ 29-ամյա տղամարդն ամբողջ 4 տարի ապրել է սրտի մեջ խցանված ատամմաքրիչով: Նրա խոսքով՝ ինքը պատահաբար ատամմաքրիչը կուլ է տվել ալկոհոլ խմելիս. նա ատամմաքրիչը թողել էր իր բաժակի մեջ, որ այն չշփոթի ընկերների բաժակների հետ:

Բժիշկները վերջերս նրա սրտի միջից, վերջապես, հեռացրել են 6-սանտիմետրանոց ատամմաքրիչը:

Բժիշկները պատմել են, որ տղամարդը հիվանդանոց է ընդունվել 40 աստիճան ջերմությամբ: Նրանք ախտորոշում կատարելիս տղամարդու աջ թոքում անբնական ստվերներ են նկատել, ինչպես նաեւ բորբոքում սրտի շրջանում:

Վիրաբույժները վիրահատության ժամանակ նրա սրտի խորշերից մեկում հայտնաբերել են 6-սանտիմետրանոց ատամմաքրիչ: Ենթադրաբար, այն ընկել էր շնչուղի, ծակել էր աջ թոքի պատը, այնուհետեւ խրվել սրտի մեջ:

Երիտասարդը թղթակիցների հետ զրույցում խոստովանել է, որ ատամմաքրիչը մշտապես դնում էր խմիչքի մեջ: Նրա առողջական վիճակը սկսել է վատթարանալ մոտ 4 տարի առաջ, իսկ այս ընթացքում բուժման վրա ծախսել է գրեթե 22,7 հազար ֆունտ սթերլինգ:

Չժոուն պարբերաբար հիվանդանում էր թոքաբորբով եւ բարձր ջերմություն ունենում, սակայն բժիշկներին այդպես էլ չէր հաջողվում հիվանդության պատճառը նույնականացնել: Մասնագետների մի մասը պնդում էր, որ տղամարդու մոտ լեյկեմիա է, մյուսները կարծում էին, որ սեպսիս է:

Բժիշկների խոսքով՝ պացիենտին հաջողվել է ժամանակին ստանալ անհրաժեշտ բուժօգնությունը, եւ նրա ներքին օրգաններն անշրջելի վնասվածքներ չեն ստացել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել