• Latest news

Տղամարդիկ ստում են իրենց սեռական օրգանի չափի մասին․ հետազոտություն

9 փետրվարի, 2019  23:45

Տղամարդիկ, ովքեր կախված են հասարակական կարծիքից, ստում են իրենց օրգանի վերաբերյալ։ Այս մասին ասվում է Journal of Sex & Marital Therapy ամսագրում հրատարակված հոդվածում։

Ինչպես հայտնում է New York Post-ը, հետազոտությունը պարզել է, որ շրջապատի հավանությունից կախված տղամարդիկ հակված են պնդել, որ իրենց առնանդամի երկարությունը 15 եւ ավելի սանտիմետր է։ Իրենց աշխատանքում գիտնականները հիմնվել են Մարլոու Կրաունի Հավանության մոտիվացիայի ինքնագնահատականի ախտորոշման մեթոդիկայի վրա, ինչը օգնել է բացահայտել «սոցիալ-կախվածություն ունեցող տղամարդկանց»։

Ինչպես պարզվել է, իրոք, կապ գոյություն ունի սոցիալական ցանկալիության եւ մեծ առնանդամ ունենալու հավաստիացումների միջեւ։ Միայն հետազոտվողների 27 տոկոսն է ասել, որ էրեկցիայի վիճակում իր առնանդամը 15 սմ-ից փոքր է, այն դեպքում, երբ 31 տոկոսը հայտարարել է 18 եւ ավել սանտիմետրի մասին։

Միաժամանակ, տղամարդկանց կողմից բարձրաձայնված տվյալները հակասության մեջ են մտնում նախորդ հետազոտությունների հետ, որոնց շրջանակներում  ոչ թե խոսքերով, այլ գործով է ապացուցվել ֆալոսի երկարությունը։ «Գովազդված» եւ իրական առնանդամների միջեւ տարբերությունը հսկայական է եղել՝ ավելի քան 5 սմ։

Հետազոտության հեղինակ, Քլեմսոնի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Բրյուս Քինգը նշում է, թե այն կարծիքը, որ առնանդամի չափը էրեկցիայի ժամանակ 15 սմ-ից անցնում է, ավելի քան առասպել է։ Իրականում այդ ցուցանիշը կազմում է մոտ 12 սմ։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել