• Latest news

Ամեն ինչի մեղավորը քաղցկեղն էր. Կինը կարծում էր, թե 12 կգ-ով նիհարել է սննդակարգի շնորհիվ

18 փետրվարի, 2019  09:31

Իսթ Քիլբրայդից (Շոտլանդիա) 65-ամյա Լիզ Օքլին 12 կգ-ով կտրուկ նիհարել է: Նրան թվացել էր, թե դա սննդակարգի շնորհիվ է, սակայն իրականում նրա մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ էր:

2017 թվականի հոկտեմբերին Լիզը սկսել է հետեւել ճարպի քիչ պարունակությամբ սննդակարգի: Հունվարին նրան հաջողվել է 12 կգ-ով նիհարել, ինչով նա անչափ հպարտանում էր: Սակայն շուտով նա սկսել է գանգատվել սրտխառնոցից, փորի եւ թիկունքի ցավերից, նրա մեզը մգացել է, իսկ մաշկը դեղնել: Այս ամենը նկատել է նրա դուստր Օկլին, որը մորը խոհուրդ է տվել բժշկի դիմել:

Լիզի մոտ առկա էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, որը երկրորդ փուլում էր:

«Ես անչափ գոհ էի ինձնից եւ շրջապատի մոտ պարծենում էի, որ նիհարել եմ, քանի որ կարկանդակից հրաժարվել եմ: Երբ նիհարելուս իրական պատճառն իմացա, հուսահատված էի»,- ասել է շոտլանդուհին:

Հիվանդանոց այցելելուց հետո Լիզը սկսել է համացանցում փնտրել նույնպիսի հիվանդությամբ մարդկանց մասին պատմություններ, տեղեկացել է ապրելիության ցածր վիճակագրության մասին եւ իրեն խոստացել է այդ թեմայով այլեւս ոչ մի բան չկարդալ:

12 օր հետո նրան սպասում էր ենթաստամոքսային գեղձի, 12 մատնյա աղիի, լեղապարկի եւ լեղուղիների հեռացման բարդ եւ ծանր վիրահատություն: Իսկ վիրահատությունից հետո նշանակվել է քիմիաթերապիայի 6-ամսյա կուրս, նա պետք է անցներ նաեւ քիմիառադիոթերապիայի կուրս:

Լիզը հիմա իրեն լավ է զգում, սակայն ռեցիդիվի բացակայությունն անհնար է երաշխավորել կտրված ուռուցքի տեղադրության պատճառով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել