• Latest news

Ինչո՞ւ քաղցկեղով պացիենտներին ոչ մի դեպքում ծխել չի կարելի

19 փետրվարի, 2019  17:56

Ծխողներից շատերն այդ սովորությունից չեն հրաժարվում նույնիսկ իրենց մոտ քաղցկեղ հայտնաբերելուց հետո: Պպարզվում է, սակայն, որ ծխախոտը օրգանիզմի ուժերը քայքայում է եւ նվազեցնում հաջող բուժման հնարավորությունը: Լիդսի համալսարանի գիտնականների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ ծխողները, այդ թվում՝ նախկին, քաղցկեղի ախտորոշումից 10 տարի անց 40 տոկոսով ավելի հազվադեպ են ողջ մնում՝ այն մարդկանց համեմատությամբ, որոնք երբեք չեն ծխել:

Ամենայն հավանականությամբ, ծխողների իմունային պատասխանը պակաս արդյունավետ է գործում՝ հատկապես, եթե խոսքը մաշկի քաղցկեղի դեմ պայքարի մասին է: Գիտնականների խոսքով՝ ծխելը «իմունային նվագախմբում» անհավասարակշռություն է մտցնում:

Մելանոմայով ավելի քան 700 պացիենտների տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ծխողների շրջանում ապրելիության ցուցանիշները 40 տոկոսով ցածր են: Սա նշանակում է, որ ծխողները մելանոմայի հետեւանքով ավելի հաճախ են մահանում, քան չծխողները:

Գիտնականներն, իհարկե, չեն հստակեցրել, թե ծխախոտի որ քանակությունը կարող է ազդել քաղցկեղով հիվանդի վիճակի վրա: Մի բան ստույգ հայտնի է. ծխելը ապրելիության ցուցանիշները նվազեցնում է նույնիսկ նախապես ուժեղ իմունային համակարգով մարդկանց շրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել