• Latest news

Հապալաս՝  նոր միջոց բարձր ճնշման դեպքու՞մ

22 փետրվարի, 2019  13:04

Օրական 200 գրամ հապալաս օգտագործելու դեպքում մեկ ամսվա ընթացքում բարելավվում  է արյունատար անոթների վիճակը եւ նվազում զարկերակային ճնշումը: Այս մասին նշվում  է Journal of Gerontology Series A-ում հրապարակված հետազոտությունում:

King's College London-ից գիտնականները մեկ ամսվա ընթացքում հետեւել են 40 առողջ կամավորների վիճակին: Կամավորների կեսին ամեն օր 200 գրամ հապալաս են տվել, իսկ մյուսներին՝ հապալասի նման այլ ըմպելիք (պլացեբո):

Հապալասային ըմպելիք օգտագործելուց 2 ժամ անց մարդկանց օրգանիզմում արյունատար անոթների հետ կապված դրական փոփոխություններ են նկատվել: Մասնավորապես բարելավվել է կամավորների ուսային զարկերակի ընդլայնման գործառույթը՝ սրտանոթային հիվանդություններին բնորոշ բիոմարկերի: Ընդ որում անգամ մեկ ամսվա օգտագործումից հետո մարդկանց օրգանիզմում հապալասի ազդեցության նկատմամբ կախվածություն չի առաջացել, այն ազդել է նույն կերպ, ինչ առաջին օրերին:

Բացի այդ, փորձը ցույց է տվել, որ հապալասի կազմության մեջ մտնող նյութերը արդյունավետորեն նվազեցնում են ճնշումը: Միջինում ամսվա ընթացքում հապալաս օգտագործած խմբի մարդկանց արյան ճնշումը  նվազել է  5 մմ ս. ս-ով.:

Գիտնականների կարծիքով, կարելի է ենթադրել, որ հապալասի կանոնավոր օգտագործման ֆոնի վրա սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը 20 տոկոսով նվազում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել