• Latest news

Գիտնականները պարզել են, թե ինչպիսի դիետան է նվազեցնում լյարդի քաղցկեղի առաջացման վտանգը

26 փետրվարի, 2019  19:22

Հացահատիկային մթերքներով հարուստ դիետան նվազեցնում է լյարդի քաղցկեղի առաջացման վտանգը 37 տոկոսով։ Այս մասին ասվում է Հարվարդի համալսարանի գիտնականների, Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցի (ԱՄՆ) մասնագետների խմբի  եւ Չինաստանի մի քանի գիտական կենտրոնների հետազոտությունում։

Հետազոտության շրջանակում, որը տեւել է ավելի քան 24 տարի, վերլուծվել են ԱՄՆ 125 հազար բնակչի տվյալները։ Կամավորները պետք է յուրաքանչյուր չորս տարին մեկ պատասխանեին իրենց կերակրացանկի մասին հարցերին։ Գիտնականներն ուշադրություն են դարձրել այնպիսի գործոնների, ինչպիսին են բջջանյութերը, չմշակված հացահատիկային մթերքները, ինչպես նաեւ դրա բաղադրիչները (թեփ եւ ծիլեր)։

Հետազոտության տարիների ընթացքում «հեպատոցելյուլյար կարցինոմա» (լյարդի քաղցկեղ) ախտորոշում տրվել է հետազոտության 141 մասնակցի։

Ինչպես պարզվել է, այն փորձարկվողները, որոնք մեծ քանակությամբ հացահատիկային մթերքներ են օգտագործել, 37 տոկոսով ավելի քիչ են ենթարկվել լյարդի քաղցկեղի առաջացմանը, քան նրանք, ովքեր գրեթե չեն ներառել դրանք իրենց կերակրացանկում։ Թեփի կիրառման բարձր մակարդակը նվազեցրել է այս հիվանդության զարգացումը 30 տոկոսով, իսկ հատիկաբույսերի բջջանյութի կիրառությունը՝ 32 տոկոսով։

Հատկանշական է, որ հատիկ ցորենից մթերքներ, թեփ եւ բջջանյութ սիրողներն ընդհանուր առմամբ ավելի ճիշտ են սնվել եւ ավելի առողջ ապրելակերպ վարել։ Գիտնականների կարծիքով՝ այս գործոնը նույնպես կարող էր ազդել հետազոտության արդյունքների վրա։

Գիտական աշխատանքի արդյունքները ներկայացված են JAMA Oncology ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է