• Latest news

Ինսուլինը կարող է պաշտպանել աղիների քաղցկեղից. հետազոտություն

12 մարտի, 2019  20:33

Ավելորդ քաշը եւ ճարպակալումը բարձրացնում են կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման վտանգը։ Ինչպես ցույց են տվել վերջին հետազոտությունները, ինսուլինը թույլ է տալիս նորմայի բերել ավելորդ քաշով մարդկանց աղիների էպիթելները։

Max Planck Institute for Metabolic Research-ի գիտնականների խոսքով՝ ավելորդ քաշի ֆոնին աղիներում հաճախ նկատվում են էպիթելային շերտի բորբոքային պրոցեսներ։ Այդ շերտը հանդես է գալիս պաթոգենների պատնեշի եւ քաղցկեղային բջիջների դեմ պաշտպանողի դերում։

Եթե շերտը խախտվում է, հնարավոր է, որ առաջանա ուռուցք աղիներում։ Այդ պրոցեսը նաեւ խթանվում է ԴՆԹ խանգարումներով։ Ինսուլինն, իր հերթին, ակտիվացնում է սպիտակուցների արտադրությունը, որոնք կարող են պահել էպիթելային շերտի ամբողջականությունը։

Ճարպակալման դեպքում ինսուլինի հանդեպ զգայականությունը նվազում է, ուստի, հնարավոր է, ինսուլինի ներարկումը անհրաժեշտ արդյունքը չունենա։ Չի բացառվում, որ հարկ լինի մշակելու աղիներին ինսուլինի հասցման առանձին համակարգ, նշում են մասնագետները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել